Բաժիններ՝

Գավառի երկնքում պտտահողմի նմանվող երևույթ է նկատվել․ ԱԻՆ-ն ահազանգ չի ստացել

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում բնակիչները հունիսի 11-ին պտտահողմի նմանվող երևույթ են նկատել, լուսա և տեսանկարահանել են ու հրապարակել համացանցում։ Նկարներով կիսվել է նաև Հիդրոօդերևութաբանության մոնիտորինգի կենտրոնի Օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Քիչ առաջ պտտահողմ (տորնադո) է նկատվել Գավառ քաղաքում, որը Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է»,- հրապարակմանը կից գրել է Սուրենյանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանն ասաց, որ իրենք նմանատիպ ահազանգ չունեն։

Լիլիթ Դեմուրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930