
Հատուկ ռեժիմ է սահմանվում Արցախի Հադրութի շրջանի 4 համայնքներում․ պարետի որոշումը

Արցախի Հանրապետության Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշում՝ համաձայն որի, հատուկ ռեժիմ է սահմանվում Հադրութի շրջանի Հարթաշեն,Քյուրաթա Ակնաղբյուր, Ուխտաձոր համայնքներում:
Համայնքների վարչական սահմանները ներառող ընդհանուր տարածք մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները կիրառվելու են հունիսի 11-ին՝ ժամը 14-ից սկսած:
Հատուկ ռեժիմ կիրառելու անհրաժեշտությունը ծագել է կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի բնակչի շփման շրջանակը պարզելու արդյունքում:
Վարակված անձը համայնքերից մեկում մասնակցել էր սգո արարողության:
Համայնքներում կասկածվող շրջանակներից թեստավորման նպատակով նմուշառում է իրականացվում: