Ազգային ժողովի հրավիրած այսօրվա հատուկ նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ պարզապես այլ ընտրություն չունենան և վերադառնան «լոք դաունի» վիճակի:
Ռուբեն Մելիքյանը շնորհակալություն հայտնեց հավաքվածներին աջակցության համար և ասաց, որ որպես փաստաբան՝ ինքն այս պահին գնալու է մյուս բերման ենթարկվածներին իրավաբնական աջակցություն ցույց տալու:
Հունիսի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-17-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ա
Ազգային ժողովի մոտից բերման ենթարկված 4 անձանց՝ Ռուբեն Մելիքյանին, Ռոբերտ Հայրապետյանին, Արմեն Գալստյանին և Բաբկեն Հարությունյանին աջակցություն հայտնելու եկած մի քանի տասնյակ քաղաքացիներին ոստիկանությունը 3 րոպե ժամանակ տվեց տարածքն ազատելու համար, այլապես նրանց բերման կենթարկեն՝ պարետի որոշումը չկատարելու համար:
Շնաբարո դուրսպրծուկ, կորոնավիրուս, բացիլ, նաև՝ ասֆալտին փռելու, պատերով տալու, թաթիկները կտրելու պատմական աղբանոցի զանգված… Ահա Նիկոլի՝ (այո՛, իր պահվածքով պարտադրեց հետայսու որդեգրել այս դիմելաձևը) ընդդիմության հասցեին «շռայլած» բառամթերքի ոչ ամբողջական բառարանը… Ի՞նչ ասես… Ընդամենը՝ փողոցում անբարոյականությամբ զբաղվող՝ անհայտ սեռի պացիենտի պահվածք…
«Մի հատ, խնդրում եմ, նայեք ձեր շուրջը: ԱԺ-ի դիմաց կանգնած էր մի քանի հոգի: Ոստիկանական գործողության արդյունքում այստեղ հավաքված են մի քանի տասնյակ մարդիկ: Եվ կարծես մեզ ոչ ոք չի խնդրում սոցիալական հեռավորություն պահել, չնայած մենք պահում ենք: Գիտե՞ք պատճառը որն է: Որովհետև Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում է, և իրեն չեն հասցնում զեկուցել, որ այստեղ մարդիկ են հավաքված՝ բերման ենթարկե՞նք, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ-ի մոտից բերման ենթարկված https://168.am/2020/06/12/1317414.html Ռուբեն Մելիքյանին, Ռոբերտ Հայրապետյանին, Արմեն Գալստյանին և Բաբկեն Հարությունյանին աջակցություն հայտնելու եկած ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի դիմաց առանձին քաղաքացիներ միայնակ ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ հերթական անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամանակ հավաքների ազատության սահմանափակման:
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին ստորագրել է նոր որոշում, համաձայն որի Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները:
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերված կորոնավիրուսային վարակակիրների թիվը կազմել է 8 987, ընդհանուր թիվը հասել է 511 423-ի։
Ազգային ժողովը հատուկ նիստ էր հրավիրել, որտեղ քննարկում էր Կառավարության ընդունած որոշումը՝ արտակարգ դրությունը մինչև հուլիսի 13-ը երկարաձգելու վերաբերյալ: Հանդես գալով հատուկ զեկուցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արտակարգ դրությունը երկարացնելու որոշում են կայացրել, քանի որ դեռևս մարտին հայտարարված արտակարգ դրության պատճառները չեն վերացվել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպարույցում անդրադառնալով այն խոսակցություններին, որ իր ազգականները վերջերս նախարարությունում աշխատանքի են տեղավորվել, նշեց, որ ազգականներից որևէ մեկը նախարարությունում չի աշխատում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուբեն Մելիքյան ջանի կես ժամանոց անհատական ակցիան Նիկոլի վախերի ռապիդ տեստ էր եւ գիտափորձ՝ ապացուցելու համար, որ արտակարգ դրության կիրառվող գործիքակազմը կապ չունի վիրուսի հետ։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է 2019-ի տարեկան հայտարարագիրը:
Հունիսի 4-ին, ժամը 23.30-ին, Երևանի Սասնա ծռերի փողոցի և Եղվարդի խճուղու հատման վայրում «21104-110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով զրուցել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
26-ամյա ադրբեջանցին հատել է սահմանը և հայտնվել Հայաստանում։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այժմ զրուցում են նրա հետ։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հասկանում եմ, որ ձեզնից հոդաբաշխ բացատրություն ստանալը անշնորհակալ գործ է։ Բայց, այնուամենայնիվ, ոստիկանությանը դիմազրկած դիմակամոլ իշխանության ներկայացուցիչնե՜ր ունա՞կ եք հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչո՞ւ եք բոլոր կանոնների պահպանմամբ միայնակ ակցիա իրականացնող Ռուբեն Մելիքյանին եւ այլ նման ակցիա իրականացնող քաղաքացիների բերման ենթարկել։ Աշխարհի բոլոր երկրներում այդպիսի ակցիաներ իրականացվում են այս օրերին եւ դա իրավաչափ է»։
«Այս քայլով նրանք փորձում են ժամանակ շահել և հետաձգել սեփական հեռացումը։ Միևնույն ժամանակ՝ ուղղակի հնարավոր չէ չնկատել արտակարգ դրության երկարաձգման և ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածի 4-րդ մասի կապը միմյանց հետ։
Ռադիոյով լսեցի, թե ինչ էին պատմում հենց նոր Հայաստանից վերադարձած երկու հայ բժիշկ։ Շատ ոգևորիչ էր, որ նրանց հանդիպած բացարձակապես բոլոր հայերը՝ նույնիսկ հեռավոր գյուղերի մարդիկ և իրենց ողջ ընտանիքն ու տունը կորցրած մարդիկ ասում էին, որ պատրաստ են մինչև վերջ պայքարել Արցախի համար։
Հարգելի փաստաբաններ, Ազգային Ժողովի մուտքի դիմացից քիչ առաջ ապօրինի բերման են ենթարկել մի խումբ քաղաքացիների, որոնք առանձին առանձին կանգնած էին Ազգային Ժողովի մուտքի դիմաց և պահպանում էին համաճարակային բոլոր նորմերը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Clutch Chess International-ում:
Իրավապաշտպաններին բերման են ենթարկել ԱԺ-ի դիմաց միայնակ ակցիա իրականացնելու համար. ՈւՂԻՂ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի դիմացից քաղաքացիական ակցիաներ իրականացնող Ռուբեն Մելիքյանին և մի շարք այլ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։
Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստ: Հունիսի 12-ի հատուկ նիստի օրակարգում Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշումն է։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց, թե արդեն անդրադարձել է իր հասցեին հնչած այն քննադատություններին, որ անձնական ամբիցիաների պատճառով, համավարակի դեմ տարվող պայքարի ընթացքում չի օգտագործել եղած ամբողջ ռեսուրսը, օրինակ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի և Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ռեսուրսը:
Այսօր Ազգային ժողովի դիմաց առանձին քաղաքացիներ միայնակ ակցիա էին իրականցնում ՝ ընդդեմ հերթական անգամ երկարաձգված արտակարգ դրւթյան ժամանակ հավաքների ազատության սահմանափակման:
Ֆրանսիայից 10 բժիշկ հատուկ չվերթով կժամանի Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցույց տալու ՀՀ առողջապահական համակարգին:
«Դա մեսիջ է Մինսկի խմբի համանախագահների և բանակցողների համար, նաև հոգեբանական ճնշման մեխանիզմ է կողմերի վրա: Եվ բացարձակ անտեսել ու ձևացնել, թե գոյություն չունեն նման հայտարարություններ, ուղղակի չի կարելի, որովհետև հայտարարություններից հետո գալու են զեկույցներ, զեկույցներից հետո՝ ռեզոլյուցիաները»,-168.am-ի հետ զրույցում նշեց Անժելա Էլիբեգովան:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ համավարակի դեմ պայքարում կարևոր են կանոնները, սակայն առավել կարևոր է դրանց պահպանումը՝ սկսած դիմակ դնելու ձևից՝ վերջացրած մյուս վարքագծային կանոններով՝ սոցիալական հեռավորությունը, ձեռքերի ախտահանումը, սենյակների օդափոխելը, և այլն:
Իրավապաշտպանների ակցիան ընդդեմ արտակարգ դրության երկարացման. ՈւՂԻՂ: