Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 8 հազար 779 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուրը դառնալով 502 հազար 436: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:
Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ միջազգային օրակարգի հիմքում եղել և մնում է արժեքային համագործակցային մոտեցումը, որը, ըստ նրա, առանձնակի ընդգծվել է ներկա իրավիճակում, երբ պայքարում ենք համավարակի նոր մարտահրավերների դեմ:
Կառավարությունն այսօր նոր կարգավորմամբ հաստատեց, որ ամսական մեկ օգտատերը միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող է ներկայացնել առավելագույնը՝ 3, իսկ տարեկան՝ 30 էլեկտրոնային հաղորդում:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու հունիսի 10-ին կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից։
Վրաստանը կօգնի Հայաստանին և վրացի բժիշկներ կգործուղի՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը հաղթահարելու համար։ Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստին։
Կառավարության նիստում հաստատվեց Ոստիկանությանը ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Մոսկովյան փողոցի 1 հասցեում գտնվող 1934.8 քառ մետր մակերեսով վարչական շենքի և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված տարածքն օտարելու մրցույթի նախագիծը:
Ես հորդորում եւ կոչ եմ անում ԵԿՄ վարչության եւ ԵԿՄ բոլոր անդամներին զերծ մնալ այնպիսի հրապարակային հայտարարություններից, որոնք չեն արտահայտում Երկրապահ կամավորականների միության դիրքորոշումը կամ հակասում են գաղափարախոսությանը: Հարկ եմ համարում շեշտել՝ այսուհետ վարչության հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելուց եւ/կամ երկրապահի անունն անտեղի շահարկելուց այդ անձանց հարցը կդրվի վարչության նիստում: ԵԿՄ-ն կիսառազմական կառույց է, եւ մեր բոլոր նախաձեռնությունները կիրականացվեն ըստ ԵԿՄ կանոնադրության:
«Հայաստանի առողջապահության նախարարության կողմից դիմում է ներկայացվել մեր միջազգային գործընկերներին՝ կոնորավիրուսի դեմ պայքարի տարբեր ոլորտներում համագործակցության, այդ թվում՝ աջակցության հարցերով»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի շաբաթ առաջ հայտնել էի, որ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ի աշխատակիցներից մի քանիսի մոտ առկա են կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշանները: Այժմ պաշտոնապես հայտարարում եմ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում, որի աշխատակիցներ, կալանավորված անձինք և պատիժը կրող անձանց թվերի պայմաններում կատարվել է միայն 48 աշխատակցի թեստավորում և ԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԹԵՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՆ:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում քաղաքական գործընթացների կտրուկ շրջադարձերի, ինչպես նաեւ տարբեր տիպի անդրկուլիսային ինտրիգային գործընթացների, որոնք ուղղակիորեն իրենց հետեւանքն ու ազդեցությունն են թողնում իշխանության վարքագծի վրա։
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կոնսոլիդացիան, ինչի մասին վերջին շրջանում շատ է խոսվում, արդեն տեղի ունեցած փաստ է: Կոնսոլիդացիան այն է, որ հանրության ճնշող մեծամասնությունը արդեն չի վստահում ու չի աջակցում Նիկոլ Փաշինյանին: Իշխանության միակ աղբյուրը` ժողովուրդը, կոնսոլիդացված է: Մնում է այդ կոնսոլիդացիան վերածել քաղաքական կոնկրետ արդյունքի` Նիկոլ Փաշինյանին հեռացնելով իշխանությունից: Այսքան բան»:
Հա Արսեն, կպատմեն նաև փոքրիկ դագաղիկների ու գարդասիլների մասին, քո ապաշնորհության ու տգիտության մասին: Վստահ եմ դրվագային, բայց կպատմեն դեռ 2011 թվականի կառավարության որոշման մասին, որի հղումը տեղադրում եմ, որ էջումս ծվարած նազիր-վեզիրներդ տեղ հասցնեն: Կպատմեն, թե դու ինչքան անտեղյակ ես և թե ինչ լկտիությամբ կարող ես բեմականացումներում խաղալ:
Հայաստանն արժանի չէ այս իշխանություններին, իսկ այս իշխանություններն արժանի չեն Հայաստանին։ Այս իշխանությունը խաղում է պետության և ժողովրդի ճակատագրի հետ։ Այս մասին «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո բոլոր գերատեսչությունները գնացին ծառայողական ավտոմեքենաները կրճատելու ճանապարհով, սակայն Երեւանի քաղաքապետարանում առաջիկայում նախատեսվում են փոխել մեծ թվով մեքենաներ, եւ պատճառաբանվելու են, թե դրանք հին են, ու վերանորոգելու փոխարեն ճիշտ կլինի թարմացնել դրանք: Այլ կերպ ասած, քաղաքապետարանը շեղվել է հեղափոխական բարքերից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուս բուժող բժիշկները բողոքում են աշխատավարձի չվճարումներից, չափից։ Նրանք ուժասպառ են եղել, մանավանդ գիտեն` կան հիվանդանոցներ, որտեղ բարձր են վարձատրում։ Ոլորտի պատասխանատուն ասաց. «Ցավալի է, բայց փաստն առկա է։ Երեւի պետք է բացատրել մարդկային գործոնով՝ որոշ ԲԿ-ների բժիշկները շուստրի չեն, «պրաբիվնոյ» չեն, դրա համար, երեւի»:
Կառավարության նիստի մեկնարկին, օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանն անցնելուց առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի վերաբերյալ նախորդ օրվա վիճակագրությունը՝ նշելով, որ նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 138-ով: Թորոսյանի խոսքով՝ վարակակիրների մեծացող թիվը գրեթե ուղիղ համեմատական է արված թեստերի հետ, այսինքն՝ նախորդ օրվա ընթացքում արվել է ավելի շատ թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ:
Բայց չմոռանանք ամենակարեւորի մասին. իսկ ինչո՞վ հայտնի դարձավ Գեղամասար համայնքի ղեկավարը, եւ հիմա որտե՞ղ է հայտնվել: Դեռես 2018 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գնացել էր Գեղարքունիքի մարզ եւ Մարզպետարանի նիստերի դահլիճում մարզի համայնքների ղեկավարների ու մարզի այլ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, որպես սեփական քրտինքով, զրոյից մինչեւ բարեկեցության հասնելու օրինակ, ներկայացրել էր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին:
Կառավարության այսօրվա նիստին մասնակցում էին երեք նորանշանակ պաշտոնյաներ՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:
Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացը հայաստանյան այս սոդոմ-գոմորի պայմաններում՝ հարցրինք նրան։ «Ես դա պնդում եմ։ Եվրոպական դատարանի նախադեպերով՝ յուրաքանչյուր մահվան փաստի կապակցությամբ պետք է նյութեր նախապատրաստվեին, ինչը չի արվել։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Քաղաքական ամառը թեժանում է նաեւ խորհրդարանում: Հունիսի 13-ին Ազգային ժողովում հրավիրվելու է հատուկ նիստ, որի ժամանակ քննարկվելու է կառավարության որոշումը՝ Հայաստանում մարտի 16-ին հաստատված եւ երկու անգամ արդեն երկարաձգված արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելու մասին:
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք, ևս 4 վարակված ապաքինվել է:
Բանն այն է, որ Արտակ Դավթյանը համակարգ է բերել եւ պաշտոնների նշանակել իր մտերիմ մարդկանց, եւ չի բացառվում, որ նրա գնալուց հետո այդ մարդիկ ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից: Եվ, մասնավորապես, խոսքը երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանի մասին է, որը Դավթյանի մտերիմն է, եւ ավելին, համակարգում տարածված լուրերի համաձայն, ամենեւին էլ աչքի չի ընկնում պրոֆեսիոնալիզմով, եւ նրան չեն համարում այն մարդը, որը պետք է այդպիսի լուրջ պաշտոն զբաղեցնի: Սակայն սա միակ հանգամանքը չէ, որի համար Արայիկ Հարությունյանին կարող են հեռացնել համակարգից:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին ականատես եղանք, թե ինչպես են ՀՀ ուժային բլոկում լուրջ վերադասավորումներ տեղի ունենում. իրար հետեւից աշխատանքից ազատվեցին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, ինչպես նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Դրան նախորդել էր նաեւ ՊԵԿ նախագահի հրաժարականը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները չեն վերականգնվում․ կառավարական աղբյուրների փոխանցմամբ, գրեթե վերջնական որոշված է, որ Ավինյանը պետք է հեռանա՝ հարմար պահին են սպասում։
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում թույլատրեց «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը 2020/2021 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-րդ եւ 12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը՝ անգլերենով, 3 տարի ժամկետով:
Վստահ եմ, որ շատ դեպքեր նշված չեն, ու կհիշացնեք։ Էս ամենը տեղի ա ունեցել համաճարակի օրերին՝ ընդամենը 3 ամսում, ու եթե համերաշխություն պարտադրվեր իշխանությանը, գուցե Հայաստանն այս ողբերգության մեջ չընկներ, գուցե էդքան սանձարձակ չլինեին ու քաղաքական մարտերի փոխարեն, աչալուրջ լինեին։ Իսկ հիմա, երբ իշխանության պատճառով օրական 10-ից ավելի մարդ ա մահանում, բայց էս պայմաններում Դաշնակցությունն ա բացիլ, ուրեմն տրամաբանական, խելքին մոտ պահանջը իշխանության հրաժարականն ա»:
եղեկացնում ենք, որ 2020 թվականի հունիսի 10-ին, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ:
Կառավարության նիստը՝ ՈւՂԻՂ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 566 նոր դեպք, ապաքինվել է ևս 240 մարդ: