
Նոր նշանակումներ՝ ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում

Հունիսի 11-ին ԱՀ ոստիկանության պետ,ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը այցելել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին: Հանդիպմանը ներկա էր նաև Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը։
Ոստիկանության պետի հունիսի 10-ին ստորագրած հրամանների համաձայն, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության մայոր Սուրեն Դանիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել նույն բաժնի պետի պաշտոնին:
ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Նարեկ Դադասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել նույն բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, ինքը և պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի պաշտոնին:
Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը Մարտունու շրջանային բաժնի պետին հանձնարարեց ողջ ուժն ու գիտելիքները ներդնել բաժնի և ծառայողների ծառայողական գիտելիքների բարելավման և համավարակի տարածման կանխարգելման շրջանակներում տարվող աշխատանքներն էլ ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ: