ԱԻՆ քիմիկները սահմանազատել են տարածքը և հավաքել թափված սնդիկը
Հունիսի 11-ին, ժամը 08:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 36/2 շենքի բակում մեծ քանակությամբ սնդիկ է թափված:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ շենքի բակում հայտնաբերվել է ապակյա կոտրված տարրա և մոտ 300 գրամ սնդիկ (ցրված վիճակում)։
Քիմիկները սահմանազատել են տարածքը, հավաքել սնդիկը և փոխանցել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին։