«Անկեղծ ասած, վնասները կարող են տարբեր լինել՝ այդ թվում՝ անդառնալի». Փոխվարչապետը՝ «լոքդաուն»-ի մասին

Կառավարությունում պարբերաբար քննարկվում է խիստ կարանտինի ռեժիմին անցնելու տարբերակը։ Հաշվարկե՞լ եք արդյո՞ք՝ այդ ռեժիմին անցնելու դեպքում տնտեսությունը ինչքանով կտուժի՝ հարցին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց.

«Բավականին բարդ հարց է և պարբերաբար քննարկվում է մեզանում, ասեմ, որ փակված չի այդ հարցը: Կախված նրանից, թե ինչ ժամանակաշրջան կենթադրի «լոքդաուն» կոչվածը: Անկեղծ ասած՝ վնասները կարող են տարբեր լինել, այդ թվում՝ անդառնալի: Այդ իմաստով՝ դա մի գործիք է, որն անհրաժեշտության դեպքում, իհարկե, պետք է կիրառել, բայց շատ զգուշավոր»:

Նա նաև հավելեց, որ «Լոքդաունը» կիրառելուց առաջ պետք է գիտակցել ոչ միայն հետևանքները, այլև արդյունավետությունը.

«Պետք է 100 տոկոս վստահություն լինի, որ այդ հետևանքները մենք կրեցինք և չեզոքացնում ենք, որովհետև տեղի ունեցավ դրական այն արդյունքը, որը ծրագրել էինք»:

Տեսանյութեր

Լրահոս