ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման արդյունքները
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ, ըստ էության, ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր՝ 2020 թվականի հունիսի 10-ը):
«Միջոցառման շրջանակում Կոմիտեի կողմից ուսումնասիրվել են 51,328 հարկ վճարողների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ:
Փետրվար և մարտ ամիսների հարկային հաշվարկների տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ (ունեին 2-100 աշխատատեղ)` 25031-ը: Վերջիններիս ապրիլ ամսվա հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 12,227-ը կամ շուրջ 49%-ը:
2020թ. հունիսի 11-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում են ներկայացրել 11 708-ը կամ շահառու համարված սուբյեկտների շուրջ 96 %-ը: Կոմիտեի կողմից բոլոր դիմումներին ընթացք է տրվել և փոխանցվել է շուրջ 2.1 մլրդ դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ: