Բաժիններ՝

««Բարսան» պետք է հաղթի բոլոր խաղերը, եթե ուզում է չեմպիոն դառնալ»․ Սետյեն

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է Լա լիգայում մրցաշրջանի վերսկսման մասին։

«Մեզ կպահանջվի ևս մեկ շաբաթ լավ մարզավիճակում լինելու համար: Բայց թիմը լավ աշխատանք է կատարում:

Կարծում ենք, որ մենք պետք է  հաղթենք մնացած բոլոր հանդիպումները, եթե ցանկանում ենք չեմպիոն դառնալ:

Թիմը գտնվում է լավ հոգեբանական վիճակում: Մենք կտեսնենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, ինչ դժվարություններ կստեղծեն մեր հակառակորդները»,- ասել է մարզիչը:

27 տուրից հետո «Բարսելոնան» 58 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: «Ռեալը» երկրորդ տեղում է (56 միավոր): Մրցաշրջանը Իսպանիայում կվերսկսվի այս շաբաթ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930