«Ոստիկանության ձևավորան համար 16 միլիարդ հատկացնելը որքանո՞վ է նպատակային համավարակի ժամին». Վահե Էնֆիաջյանը՝ փոխնախարարին
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ Հայաստանում Պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագծին:
Հիշեցնենք, որ «Ոստիկանության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է Երևանում, այնուհետև ՀՀ ողջ տարածքում ստեղծել պարեկային ծառայություն:
Դիմելով Արադարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին՝ Վահե Էնֆիաջյանը կոչ արեց, որպես Կառավարության ներկայացուցիչ, հատկապես ֆինանսական հարցերի վերաբերյալ ունենալ ամբողջական տեղեկատվություն և դրանով ապահովել խորհրդարանին:
«Երեկ ես հարցրեցի, թե այս ամբողջական ծրագիրը 3 տարվա համար որքա՞ն ֆինանս է պահանջելու, Դուք հստակ չկարողացաք պատասխանել: Այդուամենայնիվ այս ժամանակահատվածի համար որքանով է արդյունավետ նման ծրագիր իրականացնելը: Ծրագրի համար գնահատված ոստիկանության ձևավորան համար 16 միլիարդ հատկացնելը որքանո՞վ է նպատակային համավարակի ժամին»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում