Բաժիններ՝

«Թվիթեր»-ն առաջին անգամ Թրամփի գրառումները նշել է որպես մոլորեցնող

«Թվիթեր»-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված երկու գրառում առաջին անգամ նշվել է որպես մոլորեցնող: Այդ գրառումներում Սպիտակ տան ղեկավարը հիշատակել է Կալիֆոռնիա նահանագը, որի իշխանությունները մտադիր են ընտրական քվեաթերթիկներն ուղարկել փոստի միջոցով: Թրամփը կարծում է, որ նման պրակտիկան սպառնում է կեղծել քվեարկության արդյունքները:

«Փաստաթղերը կարող են գողանալ փոստային արկղից, կեղծել կամ ստորագրել ուրիշների փոխարեն»,-գրել է նախագահը:

Գրառումից հետո օգտատերերը տեսել են հայտնված մակագրությունը հետևյալ բովանդակությամբ՝ Թրամփը կատարում է անհիմն հայտարարություն այն մասին, որ քվերակությունը փոստի միջոցով բերի ձայների կեղծման: Մի քանի ժամ անց, Սպիտակ տան ղեկավարը քննադատություններ է հնչեցրել «Թվիթեր»-ի հասցեին՝ նշելով, որ այն միջամտում է 2020 թվականի նախագահական ընտրություններին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս