Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Ինտերը» համաձայնեցրել են Յանգի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էշլի Յանգը կշարունակի կարիերան «Ինտերում»:

Ակումբները համաձայնեցրել են 34-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Այն կկազմի 1.5 մլն եվրո, նախատեսված են նաև բոնուսներ:

Անգլիացու պայմանագիրը «Ինտերի» հետ հաշվարկվելու է մինչև 2021 թվականի ամառ: Առաջիկայում նա կանցնի բժշկական զննում մինչև գործարքի ավարտը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերում» մեկուկես տարվա ընթացքում Յանգը վաստակելու է 6 միլիոն եվրո:

Յանգը խաղում է «Մանչեսթեր Յունայթեդում» 2011 թվականից: Ընդհանուր առմամբ, նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 261 հանդիպում և դարձել է 19 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս