Բաժիններ՝

Հրապարակվել է «Խենթ Մայլզը» կատակերգության թրեյլերը՝ Դենիել Ռեդքլիֆի մասնակցությամբ

Madman Films կինոընկերությունը YouTube-ում հրապարակել է «Խենթ Մայլզը» էքշն-կատակերգության թրեյլերը՝ գլխավոր դերերում Դենիել Ռեդքլիֆի եւ Սամարա Ուիվինգի մասնակցությամբ։

Գործողությունը տեղի է ունենում ապագայի աշխարհում: Մայլզը (Ռեդքլիֆ) տեսախաղերի մշակող է, որին առեւանգում են Skizm արգելված մենամարտերի կազմակերպիչները: Նրանք հերոսի ձեռքերին ամրացնում են ատրճանակներ, եւ այժմ նա ստիպված է պայքարի մեջ մտնել մարտի ուժեղագույն մասնակցի՝ Նիկսի (Ուիվինգ) հետ, որպեսզի փրկի իր կյանքը:

Ֆիլմում նկարահանվել են՝ Նեդ Դեննեխին («Հարրի Փոթերը եւ Մահվան պարգեւները: Մաս 1», «Սուր հովարեր»), Նատաշա Լյու Բորդիցոն («Մեծագույն շոումենը»), Մարկ Ռոուլին («Մակբեթ») եւ ուրիշներ:

Մարտաֆիլմի ռեժիսորը Ջեյսոն Լեյ Հաուդենն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս