Բաժիններ՝

Ոստիկանները գողությունից շաբաթներ անց հայտնաբերեցին գրպանահատին

Դեկտեմբերի 31-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում Տիգրան Մեծի պողոտայի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ խանութում գողացել են կնոջ բջջային հեռախոսը:

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ բաժնի ծառայողները որոնողական աշխատանքներ սկսեցին: Նրանց միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները, և ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից շաբաթներ անց կասկածվողը հայտնաբերվեց:
Հունվարի 16-ին, ժամը 10.30-ի սահմաններում, գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Աբովյան փողոցից ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկեցին Վանաձոր քաղաքի 43-ամյա մի բնակչի:

Նա տվել է խոստովանական բացատրություն:
Միջոցներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս