Բաժիններ՝

Մասքը ողբերգություն է որակել NASA-ի կողմից ստեղծվող SLS գերծանր հրթիռը

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը ղբերգություն է համարում դեպի Լուսին թռիչքների համար NASA-ի կողմից մշակվող SLS գերծանր դասի տանող հրթիռը՝ դրա մեջ բազմակի օգտագործման տարրերի բացակայության պատճառով։

«SLS-ի հիմնարար խնդիրն այն է, որ այն բազմակի օգտագործման չէ: Դա նշանակում է, որ մեկ միլիարդ դոլար արժողությամբ հրթիռը ոչնչացվում է յուրաքանչյուր արձակմամբ: Հարյուրտոկոսանոց ողբերգություն»,- գել է նա Twitter-ում:

Ի տարբերություն SLS-ի, SpaceX ընկերության մշակման Falcon Heavy գերծանր հրթիռն ունի բազմակի օգտագործման բլոկներ (երկու կողային եւ մեկ կենտրոնական), որոնք խնդրի կատարումից հետո վերադառնում են Երկիր:

Սկզբնապես SLS հրթիռի առաջին մեկնարկը պլանավորվել էր 2017 թվականին: Մշակման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների պատճառով այն հետաձգվել է 2020 – 2021 թվականներ: Դրա ընթացքում պլանավորվում է արձակել Orion անօդաչու տիզերանավը Լուսնի շուրջը թռիչք կատարելու համար:

2022 թվականին նախատեսված է SLS-ով Orion տիեզերանավ ուղարկել Լուսնի շրջաթիռ կատարելու համար, 2024 թվականին՝ եւս մեկ Orion տիեզերանավ՝ Լուսնի մակերեւույթի վրա երկու աստղանավորդների իջեցնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս