Տղամարդը պատսպարել է որբացած կապիկին, և այժմ նրանք լավագույն ընկերներ են
Այս փոքրիկ կապիկին Քերթիս են կոչում, եւ նա ընդամեն ութ ամսական է: Ջեյ Քենեդի անունով տղամարդը դարձել է փոքրիկի նոր «հայրիկը», երբ նա ընդամենը մի քանի ամսական էր: Նրա խոսքով՝ սկզբում ինքը նույնիսկ չէր էլ մտածում YouTube-ում բլոգ ստեղծել կապիկի հետ կյանքի մասին, բայց Քերթիսը հաճախ էր խլում իր հեռախոսը, ուստի տղամարդն սկսել է տեսագրություններ անել իր համար։
Ջեյին կադրերը զվարճալի են թվացել, եւ նա որոշել է դրանք հրապարակել Ցանցում եւ տեսնել, թե դրանից ինչ կստացվի: Արդյունքում 9 ամսում նրա ալիքին է բաժանորդագրվել մեկ միլիոն մարդ, իսկ դիտումները հասել են 66 միլիոնի նշագծին, հաղորդել է Sputnik-ը: