16-ամյա պատանին դանակահարել էր համագյուղացուն
Հունվարի 15-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Նաիրիի բաժին «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի ձախ կողմնային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 17-ամյա պատանի և հայտնել, որ ընկել է ամրանի վրա:
ՊՊԾ դասակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արագյուղ գյուղում, վիճաբանության ժամանակ, նրան դանակահարել է համագյուղացի մի 16-ամյա պատանի:
Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 16-ին, ժամը 09.00-ին, 16-ամյա պատանին ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: