Բաժիններ՝

Մենք ունենք ուժային կառույցների նախկին ղեկավարների 3-րդ մահը. Դա պետք է բոլորին անհանգստացնի՝ թե «սևերին», թե «սպիտակներին». Լարիսա Ալավերդյան. «Փաստինֆո»

«Նախ եւ առաջ սա մեծ մարդկային ողբերգություն է։ Երկրորդ, այդպիսի դեպքերի կրկնությունը շատ ցավալի է երկրի համար եւ ես իմիջի մասին չեմ խոսում, այլ հենց բուն երկրի։ Քանի որ այդպիսի դեպքերը այդպես էլ մինչեւ վերջ չեն ուսումնասիրվել, հանրության շրջանում դիտարկվում են որպես քաղաքական՝ լինեն սպանություններ, թե ինքնասպանություններ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՀԽ նախկին անդամ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։

Նրա խոսքով, եթե հանրությունը չպահանջի նման դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրություն, մնալու է այն ճահճի մեջ, երբ նախկինում ուժային կառույցների ղեկավարները նման տխուր վախճան էին ունենում։

«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ ՔԿ-ի փոխանցմամբ, Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։Իրավապահներն այս պահին դեպքի վայրում են։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նրա տան պատերին հայտնաբերվել են կրակոցների հետքեր ։ Դեպքի վայրում՝ դիակի կողքին եղել է նաեւ ատրճանակ։

Անդրադառնալով դիտարկմանը, որ տարբեր գործիչներ փորձում են անում տեղի ունեցածը ինչ- ինչ ուղղությամբ տանել, օրինակ ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը «սեւերին» է մեղադրում, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Այդ մթնոլորտը, որը ստեղծվում է սեւ-սպիտակի բաժանելով եւ պառակտելով հասարակությունը, պետք է մերժվի եւ դատապարտվի, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Կրկնում եմ, բոլորին, ովքեր իրենց «սպիտակ» են համարում եւ բոլորին, ում անվանում են «սեւ» պետք է անհանգստացնի, որ մենք ունենք ուժային կառույցների նախկին ղեկավարների շրջանում երրորդ մահը։ Որեւէ մեկը չի նայելու ոչ նրանց կենսագրությանը, ոչ որեւէ այլ բանի, այս դեպքերը դիտարկվելու են այն տեսանկյունից, որ նրանք եղել են ուժային կառույցների ղեկավարներ։ Խոսքը Աշոտ Կարապետյանի մասին է, Հայկ հարությունյանի մասին է եւ այսօր՝ Գեորգի Կուտոյանի մասին է»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս