Բաժիններ՝

Խավին՝ «Բարսելոնայի» առաջարկը չընդունելու մասին

«Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Խավին բացատրել է, թե ինչու է հրաժարվել գլխավորել «Բարսելոնան»:

«Ես «Բարսելոնայից» առաջարկ ստացա Էրիկ Աբիդալի և Օսկար Գրուի միջոցով («Բարսելոնայի» գործադիր տնօրեններ): Ես այն չընդունեցի:

Իմ մարզչական կարիերան դեռ վաղ փուլում է, բայց ես դեռ երազում եմ դառնալ «Բարսելոնայի» մարզիչ:

Սկզբում ես խոսեցի՝ իմ ընտանիքի, հետո նաև՝ «Ալ-Սադի» ֆուտբոլիստների հետ առաջարկի մասին: Նրանք տեղյակ էին, և այդ երեք օրվա ընթացքում ես լավագույն վիճակում չէի, բայց հիմա ամբողջովին կենտրոնացած եմ «Ալ-Սադի» վրա։

Ինձ դուր է գալիս «Բարսելոնայի» նոր մարզիչը և նրա գործելաոճը:

Հուսով եմ, որ նա հաջողության կհասնի «Բարսայում»»,- ասել է Խավին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս