«Բարսելոնան» ցանկանում է մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը բաժանվել Ֆիլիպե Կոուտինիոյից:
«Միջգերատեսչական հանձնաժողովը դանդաղ է իր գործն անում, այն աստիճանի դանդաղ, որ անհասկանալի է՝ երբ կսկսեն, երբ կավարտեն: Եվրոպական դատարանում կա վարույթ` անհապաղ միջոց կիրառելու համար»:
Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչությունը, որպեսզի կանխի լուսացույցերի հրահանգներին չենթարկվելու հետևանքով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարները, հուլիսի 31-ին երկրում համաժամանակյա ստուգայցեր է իրականացրել:
«Երևանում օդի աղտոտվածություն ունենք, չնայած արդյունաբերությունը լիարժեք չի գործում, եթե գործեր, ապա առհասարակ մայրաքաղաքում հնարավոր չէր լինի ապրել: Հիմա հիմնականում օդի աղտոտվածության պատճառը տրանսպորտն է, նաև՝ քամիների, անձրևների բացակայությունը, որոնք քիչ թե շատ մաքրում են օդը, և, իհարկե, սխալ քաղաքաշինությունը»:
Մադրիդի «Ռեալ»-ը սկսել է հետաքրքրվել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի ծառայություններով:
2019թ․ առաջին կիսամյակում Թուրքիա այցելած օտարազգի զբոսաշրջիկների թիվը աճել է 13․2 տոկոսով՝ հասնելով 18 միլիոնի։ Երկրից դուրս բնակվող Թուրքիայի քաղաքացիների հետ մեկտեղ այդ թիվը կազմել է ավելի քան 21 մլն։
Ըստ Գ.Սաղյանի՝ IT ոլորտում միշտ եղել է մտքի հեղափոխություն, և եթե պետությունը հիմա նախատեսում է ավելացնել աջակցությունը, ստեղծվել է թվայնացման խորհուրդ, և դա կնպաստի, որ start-up-ները և ՏՏ ընկերություններն ավելի վստահ լինեն, որ ֆինանսավորում կստանան, իրենց գործը կկարողանան զարգացնել.
Սիրիայի ժամանակավոր կառավարությունը հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ թուրքական իշխանությունները Թուրքիայում «ժամանակավոր պաշպանության» կարգավիճակ ունեցող սիրիացի փախստականներին արտաքսելու նպատակներ չունեն:
«Յուվենթուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը շուտով կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:
«Աղբի գումարը գանձելիս, եթե ուշացնում ես, տույժ են կիրառում, բայց երկու շաբաթ է՝ չեն գալիս աղբը տանեն: Բնակիչները վճարում են աղբի գումար՝ մաքուր միջավայրում ապրելու համար, սակայն ստանում են հակառակ պատկերը»:
«Աղբամանի մոտ կենդանիները սկսել են սատկել». Սոնա Աղեկյան
Նրա բնորոշմամբ՝ հայկական կողմը հայտնվել է «ռինգի» անկյունում, և թշնամին որ կողմից ցանկանում՝ հարվածներ է հասցնում, և եթե հանկարծ այնպիսի հարված հասցնի, որ առաջնագիծը ճեղքի, ապա երկրորդ գիծը դատարկ է մնալու։
Իրաքի, Հորդանանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 4-ին Բաղդադում կանցկացնեն եռակողմ հանդիպում:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ իրավապահ մարմինները բերման են ենթարկել 346 քաղաքացու:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում նշել էր, որ, եթե խորհրդարանական ընդդիմությունը չակտիվանա, ապա հայտնվելու է լուսանցքում։
Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 11 տուժած դիմել է Դիլիջանի «Տավուշ Բժշկական Կենտրոն»:
«Այաքսի» կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկը պայմանավորվել է Մադրիդի «Ռեալի» հետ անձնական պայմանագիր կնքելու համար, սակայն ակումբները դեռ համաձայնության չեն եկել:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում օգոստոսի 3-ին վերսկսվել է չարտոնված բողոքի ակցիան ի պաշտպանություն անկախ թեկնածուների, որոնց թույլ չեն տվել մասնակցել Մոսկվայի օրենսդիր մարմնի ընտրություններին:
«Ինքս, որպես կրթության ոլորտի մարդ, ուզեմ եմ հասկանալ, թե վերջին մեկ տարում կրթության ոլորտում ի՞նչ է արվել՝ ոչինչ էլ չի արվել։ Ամենանշանակալից միջոցառումը Ա. Հարությունյանի կողմից տրանսգենդերին ընդունելն էր, նրանք միասին ի՞նչ են քննարկել։ Հիմա որ ուզեմ մտնել Արայիկ Հարությունյանի մոտ, երեք օր կսպասեմ։ Առողջապահության նախարարին դիմել էի 15 օր առաջ, երեք օր հետո նամակով պատասխանել է, որ Հայաստանում չէ, եթե Կարաբինան զանգի, երեք ժամ հետո նրանց կաբինետում է»,- ընդգծեց Գ. Պետրոսյանը։
Թուրքիայի Նևշեհիր նահանգի Ավանոս գավառի տարածքում ադրբեջանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատության է ենթարկել Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի օրացույցը:
Օվերտոնի պատուհանը (կամ քննարկման պատուհանը) տեսություն կամ կոնցեպցիա է, համաձայն որի նույնիսկ բարձր բարոյական նորմեր ունեցող հասարակության գիտակցության մեջ հնարավոր է ներարկել ցանկացած գաղափար։ Այդպիսի գաղափարների ընդունման սահմանները նկարագրվում են Օվերտոնի տեսության մեջ, որտեղ նշվում է հստակ քայլերի հաջորդականություն, որի միջոցով էլ այն իրականություն է դառնում։
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից հայտնում են, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Սոչիի «Սևան» հայկական մշակութային տանը նախօրեին կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցները (ավելի քան հիսուն ՌԴ քաղաքացի), նրանց թվում՝ օրեր առաջ հրապարակված հայտարարությունը ստորագրած անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքային ժողովի հայազգի պատգամավորներ և Սոչիում ՀՀ հյուպատոս Տիգրան Սարգսյանը:
«Կարծիք կա, որ դա ձկան յուղ է: Երեկ տեսչական մարմնի կողմից իրականացվել են արագիլների աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող՝ ՀՀ Արարատի մարզի Սիս և Նորամարգ համայնքների վարչական տարածքների խաչմերուկում գտնվող, Հրազդան գետի աջափնյա կոլեկտրում, պարենային յուղի հաստ շերտով պատված կեղտաջրերի մաքրման աշխատանքներ»:
Sky Sport Italia-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» ևս մեկ անգամ քննարկում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխության հնարավորությունը:
Օգոստոսի 2-ին՝ ժամը 12-ն անց 20-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 18-րդ կիլոմետրին պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վնասվել են այդ պահին ճանապարհով երթևեկած «Ռենջ Ռովեր» և «Նիսսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենաներ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս տարի և եկող տարվա ընթացքում շարունակելու է բավականին շատ պրոֆեսիոնալ ռազմական տեխնիկայի ներկրումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Վերջին 2 օրերի ընթացքում հակառակորդի կողմից կրակոցների քանակը կտրուկ նվազել է, առանձին հատվածներում կրակոցներ ընդհանրապես չեն հնչել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում առկա լարվածությանը:
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: