Բաժիններ՝

Գոշավանքի ավտովթարում տուժածների մոտ առկա է ոսկրերի կոտրվածք, սալջարդեր և թեթև քերծվածքներ

Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 11 տուժած դիմել է Դիլիջանի «Տավուշ Բժշկական Կենտրոն»: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Նրանցից 3-ի մոտ ախտորոշվել է ոսկրերի կոտրվածք, մնացած 8-ի մոտ կան սալջարդեր և թեթև քերծվածքներ: Բոլորը ստացել են համապատասխան ամբուլատոր օգնություն»,- գրել է նա:

«911» ծառայությունը օգոստոսի 3-ին  ժամը 13:00-ին ահազանգ էր ստացել, որ Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: 11 մարդ հոսպիտալացվել էր Դիլիջանի ԲԿ: Տուժածների թվում են մանկապարտեզներից մեկի աշխատակիցները:

Լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն`  «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և, առաջ ընթանալով, հայտնվել  ձորակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս