Բաժիններ՝

«Ռեալ»-ը հետաքրքրված է Նեյմարով

Մադրիդի «Ռեալ»-ը սկսել է հետաքրքրվել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի ծառայություններով:

Այս մասին գրում է Sky Italia-ն: «Ռեալ»-ի տարբերակ է փնտրում Նեյմարի հետ պայմանագիր ստորագրելու համար:  «Արքայական ակումբը» պատրաստ է տրանսֆերի մեջ ներառել նաև մի քանի այլ ֆուտբոլիստների:

Բրազիլացու գլխավոր հավակնորդը կատալոնական «Բարսելոնա»-ն է: Անձամբ ֆուտբոլիստը ևս ցանկություն է հայտնել վերադառնալ իսպանական ակումբ: Նեյմարի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը:

2018-19 մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 28 խաղ, դարձել 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Փարիզյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստին ձեռք էր բերել 2017 թվականին «Բարսելոնա»-ից՝ 222 մլն եվրոյի դիմաց:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս