Բաժիններ՝

«Ես չգիտեմ՝ ինչու է ԱՊԼ-ում մրցաշրջանը սկսվում այդքան շուտ». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատության է ենթարկել Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի օրացույցը:

«Ես խոսել եմ Կարլո Անչելոտիի հետ, Սերիա Ա-ում նույնպես 20 թիմեր կան, բայց մրցաշրջանը սկսվում է օգոստոսի 24-ին: Կալիդու Կուլիբալին Մանեի հետ խաղացել է աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում: Նա չորս շաբաթ արձակուրդ ունի, և նա նույնիսկ չի պատրաստվում վերադառնալ:

Ես չգիտեմ՝ ինչու ենք մենք այդքան շուտ սկսում: Ես սիրում եմ ֆուտբոլը: Իմ կարծիքով՝ մենք կարող ենք ամեն շաբաթ խաղալ, բայց ինչ-որ մեկը պետք է մտածի ֆուտբոլիստների մասին, բայց ոչ ոք դրանով չի զբաղվում»,- Կլոպին է մեջբերում BBC-ն:

ԱՊԼ-ի նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոսոսի 9-ին՝ «Լիվերպուլ»-«Նորվիչ Սիթի» խաղով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս