«Մեկ տարվա մեջ Արայիկ Հարությունյանի ամենանշանակալից գործը Կարաբինային պատվավոր հանգամանքներում ընդունելն էր». Գևորգ Պետրոսյան

Օրեր առաջ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին «դուրս շպրտել» Ազգգային ժողովից։

«Պահանջում եմ այս անձնավորությանը դուրս շպրտել Ազգային ժողովից, քանի որ ամեն մարդ իրեն վայել տեղում պետք է հայտնվի: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, դուք գոյություն ունե՞ք: ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով դեռ չի՞ ձևավորվել: Ինչքա՞ն դեռ պետք ա էս հիստերիկներին հանդուրժենք»,- գրել էր նա։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ համացանցում և համացանցից դուրս թիրախավորում են պատգամավորին։

168.am-ը Գ. Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ԲՀԿ խմբակցությունից թիրախավորում հենց իրեն։

Կարդացեք նաև

Ըստ պատգամավորի, ինքը բացարձակ անհանդուրժողականություն ունի ԼԳԲՏ համայնքի գաղափարները Հայաստանում տարածելու փորձերի դեմ,  ուստի իր հայտնած դիրքորոշումների համար էլ թիրախավորվում է։

«ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն իրավունք չունեն իրենց գաղափարախոսությունը տարածել մեր մեջ։ Մենք պատերազմող պետություն ենք, և այն ամենը, ինչը սպառնում է մեր պաշտպանողականությանը, պետության ամրությանը, ավանդական արժեքներին ու Առաքելական եկեղեցուն՝ դրա դեմ պետք է պայքարենք։ Այստեղ թշնամության խնդիր չկա, թշնամին նա է , ով ցանկանում է մեր ազգին վնասել»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ իր հասցեին մեղադրանքներ են հնչում, թե ինչպես կարող է լինել ԱԺ պատգամավոր և նման կարծիք հայտնել ԼԳԲՏ-ի հանդեպ։

«Ի՞նչ անեմ, ասեմ՝ ԼԳԲՏ-ի ցավը տանե՞մ, նրա ցավն այնպիսի ցավ է, որ մենք չեն կարող տանել, իրենք իրենց ցավը թող տանեն, իսկ մենք հոգ տանենք մեր երկրի մասին»,- հավելեց նա։

Նա հիշեցրեց, որ ԼԳԲՏ ներկայացուցիչները փողոցում ոստիկան են ծեծում, սակայն այդ ամենը որևէ հետևանք չի ունենում, սա՝ այն հեպքում, երբ ցանկացածը նման արարք թույլ տալու դեպքում կհետապնդվի իրավապահների կողմից։
Այս ամենը հաշվի առնելով՝ Գևորգ Պետրոսյանն արձանագրեց, որ այսօր Հայաստանը գտնվում է բարոյալքման վտանգի առջև։

168.am-ի  հարցին՝ այս ամենն իր համար անսպասելի՞ էր,  եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տրանսգենդերը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից, իսկ դրանից առաջ էլ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր մոտ ընդունեց հայտնի Կարաբինային,
Գևորգ  Պետրոսյանը պատասխանեց, որ ցավով պետք է ասի ճշմարտությունը, այն է, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի առայժմ միակ քայլը, որն արել է, և որի մասին ամբողջ հասարակությունը խոսել է՝ «տրանսգենդերին ընդունելն էր պատվավոր հանգամանքներում»։

«Ինքս, որպես կրթության ոլորտի մարդ, ուզեմ եմ  հասկանալ, թե վերջին մեկ տարում կրթության ոլորտում ի՞նչ է արվել՝ ոչինչ էլ չի արվել։ Ամենանշանակալից միջոցառումը Ա. Հարությունյանի կողմից տրանսգենդերին ընդունելն էր, նրանք միասին ի՞նչ են քննարկել։ Հիմա որ ուզեմ մտնել Արայիկ Հարությունյանի մոտ, երեք օր կսպասեմ։ Առողջապահության նախարարին դիմել էի 15 օր առաջ, երեք օր հետո նամակով պատասխանել է, որ Հայաստանում չէ, եթե Կարաբինան զանգի, երեք ժամ հետո նրանց կաբինետում է»,- ընդգծեց Գ. Պետրոսյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս