Բաժիններ՝

«Բա որ խոլերա տարածվի, ո՞վ է պատասխան տալու, Քաղաքապետարա՞նը, թե՞ «ՍանիՏեքը»». Բնակիչներն ահազանգում են՝ առնետները շարունակում են թռնել մարդկանց վրա

Մովսես Խորենացի թիվ 29 շենքում առնետները կրկին ակտիվացել են:

Բնակիչներն ասում են՝ 2-րդ մուտքում կրկին աղբատար խողովակը խցանվել է մինչև 8-րդ հարկ, իսկ առնետները շարունակում են թռնել մարդկանց վրա:

«Ահազանգում ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ՝ 1-05, իբր գալիս են, հետո նորից նույն վիճակն է: Կանգնած ենք նույն տաշտակի առջև: Ամեն օր շնչում ենք այդ հոտը: Շենքում բազում երեխաներ կան, որոնց առողջությունը վտանգված է: Աստված չանի, բա որ խոլերա տարածվի, ո՞վ է պատասխան տալու, Քաղաքապետարա՞նը, թե՞ «ՍանիՏեքը»: Աղբի գումարը գանձելիս, եթե ուշացնում ես, տույժ են կիրառում, բայց երկու շաբաթ է՝ չեն գալիս աղբը տանեն: Բնակիչները վճարում են աղբի գումար՝ մաքուր միջավայրում ապրելու համար, սակայն ստանում են հակառակ պատկերը: «ՍանիՏեքը» թող բնակիչներին վճարի պատճառած վնասի համար: Կոչ ենք անում՝ այս լրջագույն հարցին խելամտորեն վերաբերվել, քանի դեռ իրավիճակը չի բարդացել՝ հատկապես հղի կանանց ու երեխաների մոտ առաջացնելով  առողջական խնդիրներ»,- 168.am-ի հետ զրույցում ասացին բնակիչները:

Կարդացեք նաև

Քաղաքացիներն ասում են՝ անգամ «ՍանիՏեքի» «դարի ասուլիսից» ոչինչ չեն հասկացել, այդպես էլ պարզ չի եղել, թե ինչո՞ւ ժամանակին աղբը չեն տանում, ինչո՞ւ են փողոցները, գետնանցումներն աղբով ողողված: Շատերի խոսքով՝ իրենց չի հետաքրքրում, թե ի՞նչ վեճ է ընթանում այդ ընկերության ու Քաղաքապետարանի միջև, իրենք ուզում են քաղաքը մաքուր տեսնել:

Նշենք, որ նմանատիպ իրավիճակ է ամբողջ Երևանում:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս