Թուրքիայում ադրբեջանցիներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել

Թուրքիայի Նևշեհիր նահանգի Ավանոս գավառի տարածքում ադրբեջանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է:

Այս մասին հայտնում է թուրքական «Haberturk» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկությունների՝ ավտոբուսում կար 18 ադրբեջանցի, որոնք ուղևորվում էին Կապադովկիայի շրջան:

Վթարի հետևանքով վիրավորվել է 14 ուղևոր, որոնք տեղափոխվել են Նևշեհիրի պետական հիվանդանոց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031