Ռուսաստանցի գերմոդել Իրինա Շեյկը նկարահանվել է 7Hollywood նորաձեւության հանդեսի շապիկի համար:
Ծննդյան օրը կարևոր տոն է յուրաքանչյուր մարդու կյանքում, որն ընդունված է նշել ընկերների և հարազատների շրջանում: Այնուամենայնիվ, ժամանակները փոխվում են, և այսօր սովորական հավաքույթները տանը կամ ռեստորանում այլևս նորաձև չեն: Lifter-ն առաջարկում է ծննդյան տարեդարձն այլ երկրում նշել, և ահա թե ինչու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է կրկնում, որ եկամտային հարկի նվազեցումը բերելու է մարդկանց եկամուտների ավելացման, սակայն խուսափում է խոսել այն մասին, թե դրանք ինչքանով են կրճատվելու այլ ոլորտներում հարկային բեռի ավելացման հետևանքով։ Իսկ որ կրճատվելու են ու շատ ավելի մեծ չափով, քան եկամտային հարկի նվազեցմամբ ակնկալվող ավելացումն է, այդպես էլ կա։ Հայաստանում բնակչության իրական եկամուտները […]
Ֆեյսբուքյան օգտատեր Անուշ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ճապոնիայի խոշորագույն ավտոմոբիլաշինական կորպորացիան՝ Toyota Motor-ը, պլանավորում է 2020 թվականին ամբողջ աշխարհում վաճառել 10,77 մլն ավտոմեքենա:
Դեկտեմբերի 15-ի գիշերը ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ ստացվեց, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։
App Annie վերլուծական ընկերությունը հայտարարել է անցած տասնամյակի ընթացքում առավել մեծ տարածում գտած հավելվածները:
Աշխարհում ամենածեր ամուսնական զույգը՝ ԱՄՆ-ի բնակիչներ 106-ամյա Ջոն եւ 105-ամյա Շառլոտա Հենդերսոնները, նշել են իրենց հարսանիքի 80-րդ տարեդարձը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը հասել է ամենաբարձր նշագծին, չնայած ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեում կայացած քվեարկությանը, որը հաստատել է Թրամփի իմպիչմենթի երկու հոդված:
Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ:
Միգուցե նկատի ուներ, որ ավիաընկերություններին արգելել են թռչել, որովհետև վերահսկողություն չի եղել, ու անվտանգային խնդիրնե՞ր են առաջացել: Ամբողջությամբ չեմ կարող համաձայնել դրա հետ: Այո, բարդություններ եղել են, հիմնականում՝ Աֆրիկայում, բայց գիտեմ, որ ՔԱԿ տեսուչները մշտապես գործուղվել են այնտեղ և օդանավերը ստուգել են:
«Ռոսիա-24» հեռուստաալիքի «Վեստի» լրատվական ծրագիրը նախօրեին անդրադարձ կատարելով Կրեմլում տեղի ունեցած ռազմատեխնիկական հանձնաժողովի նիստին, որպես լրացում՝ ռեպորտաժում նշել է, թե «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրն այնքան հզոր է, որ երկար ժամանակ՝ մինչև վերջերս, արգելքի տակ է եղել, սակայն, այսպես ասած, արտահանվող տարբերակն արդեն մշակված է:
2019 թվականի առաջին ինն ամսվա ընթացքում միջազգային տուրիստական ժամանումների թվաքանակը տարեկան արտահայտությամբ ավելացել է չորս տոկոսով, սեկտորի դինամիկան առաջվա պես գերազանցում է համաշխարհային տնտեսության աճի տեմպերը:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարել է, որ քննարկում են Դավիթ Խաժակյանին հետ կանչելու վերաբերյալ հարցըօ:
Դեկտեմբերի 16-ից մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը, որը կտևի մինչև 2020թ. հունվարի 31-ը: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը նշեց, որ զորակոչն ընթանում է բնականոն հունով:
Երևանի Հանրապետության հրապարակում, ամանորյա տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև առանձին օրերի՝ միջոցառումների անվտանգությունն ապահովելու նկատառումով մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն:
«Կա մի հայտարարություն, որ նախկինում երբևէ չի արվել՝ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի ՀՀ, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Բայց պարզ է նաև, որ կա արտաքին քաղաքականության ընդհանուր տրամաբանություն, որը մոտավորապես 1991թ. անկախությունից ի վեր այս կամ այն կերպ պահպանվել է: Այսինքն՝ հնարավոր չէ առհասարակ ամբողջ բանակցային պրոցեսները ջնջել: Բայց երբ ասում ենք՝ նոր կետից, սա մի հայտարարություն է, որ որևէ ՀՀ առաջնորդ երբևէ չի արել»,- ասաց նա:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 19:00-ի սահմաններում 49-ամյա Գրիգոր Մելքումյանը իր վարած Nissan XTrail մակնիշի 17 XT 707 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Ֆիոլետովո գյուղի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում:
Այսօր ՀՀ ՊԵԿ նախագահ պարոն Դավիթ Անանյանը հանդիպել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանում գտնվող Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտի հետ:
«Գուշակություններ են: Դա կարող է միայն ասել ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով պատերազմի, այդ թվում՝ Նախիջևանի հատվածում հնարավոր լայնամասշտաբ գործողությունների վերսկսման, կանխատեսումների մասին հարցին:
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին:
Ամերիկացի գործարար Միքայել Իսրայելյանը ձեռք է բերել RTVi հեռուստաալիքի վերահսկիչ բաժնետոմսերը
«Միակ վստահության աղբյուրը մնացել էր վարչական դատարանը, էն էլ ԱԺ-ն ընկավ մեջտեղ, դրա վստահությունն էլ կորավ: ԱԺ-ում նստել մտածել են, որոշել են տուրք սահմանել: Չլինի, 2 այլ հետաքրքիր տարբերակ էլ կմտածեն»,- ասաց փաստաբանը:
Օրերս Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցել Միջազգային երիտասարդական դեմոկրատական միության (IYDU) խորհրդի հավաքը:
Տարեցների իրավունքների պաշտպանության հարցը պահելով ուշադրության կենտրոնում՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 17-ին չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի տուն-ինտերնատ:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն ասաց, որ համաձայն է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հիմնավորումների հետ, որ Երևանի ավագանու իրենց միակ անդամին հետ կանչելու պատճառն ավագանու աշխատանքների լուսաբանումն է, քանի որ Խաժակյանի բարձրացրած խնդիրները, կեղծիքի մասին բացահայտումները տեղ չեն գտել լրատվամիջոցներում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք դժգոհ են ԶԼՄ-ների լուսաբանումից, քանի որ առավել շատ լուսաբանվել է քաղաքապետի ծիծաղի վերաբերյալ դիտարկումը, քան Խաժակյանի բացահայտումը։
ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես արձագանքել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում նշված է, որ հարցի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի դիրքորոշումը չի փոխվել:
Նա նշեց, որ ՀՀ իշխանություններն այս հարցում որոշակի թերացումներ թույլ տվեցին: «Նոր մարդիկ էին և իրավիճակին այդքան էլ չէին տիրապետում, բայց կարծես իրավիճակը բարելավվել է ներկայումս: Դիվանագիտությունը ենթադրում է որոշակի պահվածք, և մարդիկ, որոնք գալիս են ոչ դիվանագիտական ոլորտից՝ անխուսափելիորեն սկզբնական շրջանում չեն հասկանում, թե որտեղ, երբ, ինչ խոսել»:
Մեքսիկական Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Ռոխասը (Laura Rojas) դեկտեմբերի 13-ին այցելել է Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ դեսպան Արա Այվազյանի հետ ունեցել է աշխատանքային հանդիպում։
Սլովակիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Պապիկյանն (նստավայրը՝ Վիեննա) դեկտեմբերի 17-ին իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային (Zuzana Čaputová):