Բաժիններ՝

Toyota-ն ծրագրում է գրեթե 10,8 մլն ավտոմեքենա վաճառել 2020 թվականին

Ճապոնիայի խոշորագույն ավտոմոբիլաշինական կորպորացիան՝ Toyota Motor-ը, պլանավորում է 2020 թվականին ամբողջ աշխարհում վաճառել 10,77 մլն ավտոմեքենա: Դա փոքր-ինչ գերազանցում է ընթացիկ տարվա համար նախատեսված 10,72 մլն ավտոմեքենայի ցուցանիշը: Այդ մասին ասված է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Այդ թվերում ներառված են նաեւ մինի-ավտոմոբլիների Daihatsu Motor արտադրողի եւ բեռնատարներ թողարկող Hino Motors-ի կողմից շուկայում իրացված մեքենաները, որոնք մտնում են Toyota խմբի մեջ: Ներկայում Toyota-ն աշխարհում երկրորդ տեղում է գտնվում ավտոմոբիլների իրացման ցուցանիշով՝ զիջելով միայն Volkswagen խմբին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս