Դեկտեմբերի 18-ին, ժամը 18:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում քաղաքացին ուշագնաց է եղել:
Իսպանացի քաղաքական գործիչ Խուան Կառլոս Ժիրաուտան հորդորել է «Ռեալին»՝ դուրս չգալ մարզադաշտ Լա Լիգայի հերթական տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում՝ Կատալոնիայում ներկայիս իրավիճակի պատճառով:
«Ռոբերտ Քոչարյանը երբեք չի հենվել ցույցային և միտինգային քաղաքականության վրա։ Ռոբերտ Քոչարյանը միշտ հայտնվել է պաշտոնի, երբ ուժեղ ղեկավարի կարիք է զգացվել։ Ինչքան շարունակեն ճնշել դատավորին, այնքան Քոչարյանի վարկանիշն աճելու է»,- վստահեցնում է Տիգրան Քոչարյանը՝ նշելով, որ, եթե չլինի հերթական բիզնես-ռազմական-քաղաքական էլիտաների փոփոխություն, վերադասավորում, նոր իշխանություն չենք ունենա։
Մոսկվայում մայրաքաղաքային գլխավոր օդերեւութաբանական կայանում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-ի կեսօրի դրությամբ բարձրացել է մինչեւ +2,9 աստիճան:
««Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը և հ/կ-ի որոշ ներկայացուցիչներ օրերս այցելել են պայմանագրային նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանին։
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը:
Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔԱԿ-ի նախատեսվող EASA-ի անվտանգության աուդիտի անցկացման պահով ես օպտիմիստ չեմ, մեղմ ասած։ Վերջին 2 տարվա մեջ որևէ տեղական փոխադրող չստեղծվեց, կադրեր չկրթվեցին, ինչը ցույց է տալիս որ ցանկություն չկա։ ՔԱԿ-ի կադրերի ուսուցման ծախսերի պահով զարմանում եմ` չէ՞ որ կան անհրաժեշտ արտաբյուջետային գումարներ`որն ապահովում է Հայաերոնավիգացիան, իրենց սպասարկման դիմաց վճարվող գումարներից տարեկան մեծ հասույթ է գալիս…
Իսպանացի դերասան եւ երգերի հեղինակ-կատարող Պաչի Անդիոնը զոհվել է ավտովթարից:
Իրականում այդ հարցն առաջինը երևի թե բարձրացրել եմ ես և այսօր էլ կարծում եմ, որ նա իրավունք չունի առաջադրվելու ՀՖՖ նախագահի պաշտոնում: Կանոնադրությունը հստակ կարգավորում է տալիս, թե ո՞ր անձինք իրավունք ունեն առաջադրվել այդ պաշտոնում, և կարգավորումներից մեկն այն է, որ վերջին 5 տարիներից առնվազն 2-ում ակտիվ դերակատարություն պետք է ունենան ֆուտբոլի բնագավառում: Այնուհետև պարզաբանվում է, թե այդ ակտիվ դերակատարությունը ո՞րն է. Օրինակ՝ որպես պաշտոնատար անձ կամ խաղացող:
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ համացանցից տեղեկացել է, որ Հանրային Հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Պետրոս Ղազարյանը փորձել է արդարացնել ՀՀ վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար պետական միջոցներով ավտոմեքենա գնելու հանգամանքը։
Վնասվածքների պատճառով խաղը բաց կթողնեն պաշտպան Մարսելոն և կիսապաշտպաններ Էդեն Ազարը և Խամես Ռոդրիգեսը:
Ազգային ժողովն ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը հանրության մեջ հայտնի է որպես ՍԴ դատավորներին «օրենքով» կաշառելու կամ վարչապետի կողմից ՍԴ-ն սեփականաշնորհելու մասին օրենք: Օրենքին կողմ է քվեարկել միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, այսինքն` այս կարևորագույն փաստաթուղթն ընդունվել է խորհրդարանական կոնսենսուսի իսպառ բացակայությամբ և գործադիր իշխանությունից եկած թելադրանքով: Սա իրենց չենթարկվող անկախ դատավորներից ձերբազատվելու հերթական քայլ է։
Կառավարությունը պետական բյուջեից 4 մլն 320.000 դրամ կհատկացնի 9 ընտանիքի։ Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում։
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել Թլիկ համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։
«Ականապատումների» ալիքը նոյեմբերի 28-ից ի վեր վերաբերել է Մոսկվայի ավելի քան 3,6 հազար օբյեկտի: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրադրությանը ծանոթ մի աղբյուր:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) փորձագետների խումբն այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ քննարկումներ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հետ, տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
168.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությունը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին՝ Անդրանիկ Հովհաննիսյանի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար:
168 Լրահոս
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
«Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը կարծում է, որ Երևանի տրանսպորտը կարելի է ոտքի հանել, եթե նոր համակարգ ներդնեն, տրանսպորտի 51 տոկոսը դառնա Քաղաքապետարանի սեփականությունը, մնացած 49 տոկոսը վաճառեն մասնավորին:
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանի «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնում մասնակցել է Ղազախստանի վարչապետի նախագահությամբ կայացած Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին, տեղեկացնում է Կառավարության կայքը:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կիսվել է առաջիկա Կլասիկոյի վերաբերյալ իր մտքերով:
Ֆեյսբուքի մի շարք օգտատերեր՝ հասարակական, քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ, կոչ են անում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին կոչ են անում վայր չդնել մանդատը: Ի պաշտպանություն նրա՝ Ֆեյսբուքում ֆլեշմոբ է սկսվել՝ «մանդատը չդնես» հեշթեգով:
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Արցախի հարցի վերաբերյալ օրերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի նախաձեռնած փակ քննարկմանը՝ հիշեցրեց, որ դեռևս նախորդ տարի, երբ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցի վերաբերյալ ելույթներ էր ունենում, նշում էր, որ Արցախի հարցը լուծվելու է ժողովրդի հետ միասին, և նրանից գաղտնի որևէ որոշում չի կայացվելու։
Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը չի ցանկանում մեկնաբանել օրերս ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը, որից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ դիտարկում են ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը՝ ուշագրավ հայտարարություններ էր արել՝ մասնավորապես նշելով. «…Պետք է ասեմ, որ մինչև հիմա հայկական կողմը բովանդակային քննարկումների մեջ, նկատի ունեմ՝ Փաշինյանի օրոք, թավշյա հեղափոխությունից հետո, չի մտել և դրա համար ունեցել է նաև որոշակի հիմքեր: Այդ հիմքերը կապված են այն հանգամանքի հետ, որ բանակցությունների այն ձևաչափը, որը ժառանգել էր Նիկոլ Փաշինյանը, իր հագով չէ: Ինքը ցանկանում է վերադարձնել այն ֆորմատը, որը ձևավորվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 18-ին, ելույթ ունենալով Բունդեսթագում, հայտարարել է, որ Բեռլինում դեմ են ԱՄՆ-ի արտատարածքային պատժամիջոցներին եւ մտադիր են «վճռականորեն քննարկել» «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ Վաշինգտոնի ձեռնառկած միջոցների հարցը։
ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից դեկտեմբերի 17-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, կատարվել է ներնետում։
«Նորմանդական քառյակի» ղեկավարների՝ Փարիզում կայացած հանդիպմանը հաջողվել է հաղթահարել «լճացումը», որը վերջին տարիներին տիրում էր Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման հարցում, բայց բանակցությունների արդյունքները բավարար չէին Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանելու համար:
Ադրբեջանի քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումները Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ որևէ ազդեցություն չեն կարող ունենալ և փոխել խաղաղ գործընթացը և առկա իրականությունը: