Բաժիններ՝

Թրամփի ժողովրդականության վարկանիշը հասել է ամենաբարձր նշագծին. վերլուծաբաններ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը հասել է ամենաբարձր նշագծին, չնայած ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեում կայացած քվեարկությանը, որը հաստատել է Թրամփի իմպիչմենթի երկու հոդված: Այդ մասին վկայում են Quinnipiac University-ի կողմից անցկացված հարցման տվյալները։

«Գրանցված ընտրողների քառասուներեք տոկոսը հավաստում է, որ հավանություն է տալիս նրա աշխատանքին, իսկ 52 տոկոսը հավանություն չի տալիս»,- ասված է Quinnipiac University-ի մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել է դեկտեմբերի 16-ին: Իմպիչմենթի շուրջ լսումների սկսվելուց առաջ հոկտեմբերի 23-ին անցկացված հարցման ընթացքում դրա մասնակիցների միայն 38 տոկոսն էր հավանություն տվել նախագահի աշխատանքի արդյունքներին:

Quinnipiac University-ի վերլուծաբան Մերի Սնոուի խոսքով՝ նախագահի աջակցման նման բարձր մակարդակը ի թիվս այլ բաների պայմանավորված է նրանով, որ, ընտրողների կարծիքով, երկրում ամրապնդվել է տնտեսությունը: Առանձնապես դրան նպաստում է «մինչեւ 50-ամյա նվազագույն նշագիծ իջած գործազրկության մակարդակը արժեթղթերի ռեկորդային բարձր ցուցանիշների զուգակցությամբ»: Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 11-ից 15-ը: Դրան ամբողջ երկրում մասնակցել է 1390 գրանցված ընտրող: Վիճակագրական անճշտությունը կազմում է մոտավորապես 2,6 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս