Դանակահարություն Խնածախ գյուղում
Դեկտեմբերի 15-ի գիշերը ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ ստացվեց, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ համագյուղացիները կենցաղային պատճառներով վիճել են։ Օպերատիվ կերպով պարզվեց միջադեպի մասնակիցների շրջանակը։ Շուտով հայտնի դարձավ, որ մասնակիցներից 22-ամյա երիտասարդը դանակով երկու անգամ խփել է 37-ամյա, մեկ անգամ՝ 33-ամյա մի տղամարդու։ Հանգամանքները հիմնավորվեցին փաստական տվյալներով, ինչից հետո Գորիսի ոստիկանները սկսեցին կասկածվողին հայտնաբերելու միջոցառումները։
Զուգահեռ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ դեպքից մի քանի ժամ անց՝ արդեն դեկտեմբերի լույս 16-ի գիշերը, 22-ամյա երիտասարդը կամավոր ներկայացավ ոստիկանության Գորիսի բաժին ու խոստովանական բացատրաություն տվեց։
Հետագա միջոցառումենրով քրեական հետախույզները հայտնաբերեցին հանցագործության գործիք դանակը, որն ուղարկվել է փորձաքննության։ Դեպքի հանգամանքները պարզվում են։