Ինչպես հայտնել էինք, «Իմ ձայնը» հ/կ-ն եւ «Անտիֆեյք»-ը հրապարակել էին հետաքննության եւ վերլուծության տվյալներ՝ ներկայացնելով «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների՝ 2018թ.-ի եկամտի եւ դրամական միջոցների հայտարարագրերը եւ նախընտրական տարում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին նրանց կողմից կատարված նվիրատվությունները, որոնք որոշ դեպքերում մի քանի միլիոնով գերազանցում են հայտարարագրում նշված գումարի չափը: Հեղինակներն այս հրապարակմամբ կասկած են հայտնել, որ գուցե կոռուպցիոն սխեմա է գործել:
Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը հայտարարել է, որ զինված ընդդիմության առաջնորդ Ռիեկ Մաշարի հետ համաձայնության է հասել ազգային միասնության կառավարություն ստեղծելու շուրջ:
Սեփական արտադրության առաջին չինական ավիակիրը, որն ստացել է «Շանդուն» անվանումը, շահագործման է հանձնվել Սանյա քաղաքի նավահանգստում (Հայնանի նահանգ, Հարավային Չինաստան):
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արևելք-Արևմուտք միջազգային ինստիտուտի նախագահ և գործադիր տնօրեն Ուիլյամ Փարքերին:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով՝ ավագանիում իր հետագա գործունեության շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ հարցը քննարկել են ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։
Օրերս ոստիկանության Մեծամորի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Մեծամոր քաղաքում տեղի ունեցած հարսանյաց հանդիսության ժամանակ մի երիտասարդ գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել է։
Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կարեւորել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ, բացառությամբ պատերազմի:
«2019 թվականը տնտեսական առումով լի էր և՛ ձեռքբերումներով, և՛ բացթողումներով: 9 ամիսների կտրվածքով ունենք շուրջ 7.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Եթե ուսումնասիրում ենք կառուցվածքը, տեսնում ենք, որ հիմնական շարժիչը եղել են առևտուրն ու ծառայությունների ոլորտը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանը՝ հավելելով, որ, եթե ծառայությունների ոլորտից հանենք զբոսաշրջությունն ու ՏՏ ոլորտը, ապա կարող ենք եզրահանգում անել, որ հիմնականում շարժիչ են եղել տերմինալով խաղերը, բուքմեյքերական գործունեությունից օգտվողները և առևտրի մեծաքանակ աճը, ինչն էլ պայմանավորված է եղել 2019թ. աննախադեպ քանակով մեքենաների ներմուծմամբ, որը 9 ամիսների կտրվածքով կազմել է շուրջ 103.000:
«2019թ. 11 ամսվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի հետաքննչական և քննչական մարմիններում հարուցվել է 409 քրեական գործ՝ հիմնականում հարկերից խուսափելու և մաքսանենգության դեպքերով: Դրանցով պետությանը պատճառված վնասը կազմել է 20.8 մլրդ դրամ»,- 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՊԵԿ-ի իրավական ոլորտի աշխատանքները ներկայացնելով՝ հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ ավագանիում հետագա գործունեության նպատակահարմարությունը՝ նշեց, որ երեկ ավագանու նիստում Խաժակյանը բացահայտել է քաղաքապետարանի կողմից կատարված չարաշահում, սակայն այն չի լուսաբանվել, փոխարենը՝ լուսաբանել են Հայկ Մարությանի ծիծաղելու տեսարաններն ու այլ դրվագներ:
««Լուսավոր Հայաստան» կուսակցության մասնակցությունը Երևանի ավագանիում վերաիմաստավորելու, մեր մասնակցությունը քննարկելու հարց է առաջացել: Ինչպես գիտեք՝ ԼՀԿ-ն ավագանիում ունի մեկ ներկայացուցիչ, և եթե կուսակցության կառավարման խորհուրդը որոշի, որ Դավիթ Խաժակյանը պետք է դուրս գա ավագանիից, ապա մենք կդադարեցնենք մեր մասնակցությունը Երևանի ավագանիում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում արված գրառմանը, որ «ԼՀԿ-ն քննարկում է Դավիթ Խաժակյանին ավագանիից հանելու հարցը»:
Բայց անմիջապես առաջ եկան նախաձեռնություններ, որոնք կարող են ի չիք դարձնել սպասվող արդյունքը զգալի թվով քաղաքացիների համար։ Օրինակ՝ գույքահարկի բարձրացումը, նոր տուրքերի և հարկերի ներմուծումը, պարտադիր բժշկական ապահովագրությունը և այլն։ Ավելին. կան իրական մտավախություններ, որ շատ գործատուներ կարող են կրճատել աշխատավարձերի չափերը, այնքան, որքան հնարավոր կլինի տնտեսել եկամտահարկի նոր դրույքաչափերի պայմաններում։
168 Մամուլի տեսություն
Համաշխարհային հանրակցությունը պետք է միավորի ջանքերը միգրանտներին ու փախստականներին օգնելու համար:
«Նկարե՞լ եք քաղաքապետին, որը հռհռում էր». Մարուքյանը դժգոհում է ԶԼՄ-ներից
«Եթե ԼՀԿ-ի խորհուրդը որոշում ընդունի, ապա Խաժակյանն այլևս չի լինի Երևանի ավագանիում»
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը ազատվել է կալանքից:
Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 14.10-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենան Երևանի Չարենցի փողոցում բախվել է «Պեժո» մակնիշի մեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մայթեզրին կայանված «Սուզուկի» և «Տոյոտա» մակնիշի մեքենաների․ «Տոյոտա»-ի 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Այնթապ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում բռնել են Երևանի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու։ Տունը, որտեղ հայտնաբերվել է տղամարդը ո՛չ նրանն է, ո՛չ էլ հարազատներից մեկինը։
Դեկտեմբերի 17-ին, ժամը 10:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի վերջնամասում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Էդմոն Մարուքյանը՝ Դավիթ Խաժակյանին Երևանի ավագանիից հետ կանչելու մասին. ՈՒՂԻՂ
Երևանի «Փյունիկ»-ի 16-ամյա հարձակվող Լևոն Վարդանյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է ստորագրել ակումբի հետ:
Անվտանգության մարտահրավերների դիմակայումն ու Արցախյան կարգավորումը եղել և շարունակում են մնալ մեր քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրները:
Պակիստանի Հատուկ դատարանը մահավճիռ է կայացրել երկրի նախկին նախագահ եւ զինվորական առաջնորդ Փերվեզ Մուշառաֆի նկատմամբ:
Ոստիկանության Մարտունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 35-ամյա Արտակ Մ․-ն:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի մի քանի անդամներ կմասնակցեն Կատարում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: