Բաժիններ՝

«Առաջին հայացքից սովորական թվացող այս արտահայտությունն իրականում այսօր բավական վիճահարույց է». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարել է, որ քննարկում են Դավիթ Խաժակյանին հետ կանչելու վերաբերյալ հարցը։

Առաջին հայացքից սովորական թվացող այս արտահայտությունն իրականում այսօր բավական վիճահարույց է։

Իրավական առումով հետկանչի ինստիտուտ Հայաստանում ներդրված չէ, ըստ որում ոչ անմիջական և ոչ էլ ոչ անմիջական ընտրովի մարմինների մասով։

Ավելին՝ չկա ներդրված այնպիսի չափանիշներ, որոնցով հնարավոր կլինի գնահատել պաշտոնատար անձի գործունեության արդյունավետությունը, որից հետո նոր կարողանանք խոսել հետկանչի ինստիտուտի մասին և հստակեցնել այն։

Այսպիսի պայմաններում հետկանչի ինստիտուտի մասին խոսելն իրավական առումով հիմնազուրկ է և խիստ սուբյեկտիվ։ Այն գնահատականը, որը պետք է դրվի Դավիթ Խաժակյանին ավագանու անդամությունից հետ կանչելու հիմքում առավելապես, գոնե այս փուլում, լինելու է սուբյեկտիվ և իրավական տեսակետից չփաստարկված։

Հետաքրքիր կլինի իմանալ, թե Լուսավոր Հայաստանն Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ ո՞ր իրավական ակտի, որ հոդվածի, որ նորմի, որ իրավադրույթի համաձայն է պատրաստվում հետ կանչել ավագանու անդամ Դավիթ Խաժակյանին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս