Բաժիններ՝

Գործարար Միքայել Իսրայելյանը գնել է ամերիկյան RTVi հեռուստաալիքը

Ամերիկացի գործարար Միքայել Իսրայելյանը ձեռք է բերել RTVi հեռուստաալիքի վերահսկիչ բաժնետոմսերը, հայտնում է RBC-ն՝ հղելով Reuters-ին:

Իսրայելյանը գնել է Ռուսլան Սոկոլովի բաժնետոմսերը, ում պատկանում էր RTVi-ն 2012 թվականից: Գործարարն ասել է, որ ինքը ԱՄՆ Արևմտյան ափում բիզնեսն ընդլայնելու հնարավորություններ է տեսնում՝ հեռուստադիտողների ներգրավմամբ, ովքեր ցանկանում են պահպանել իրենց կապերը ռուսական մշակութային և լրատվական օրակարգի հետ:

«Այսօր Միացյալ Նահանգներում կա մոտ յոթ միլիոն ռուսախոս մարդ, ովքեր հետաքրքրված են իրենց լեզվով ստեղծված բարձրորակ բովանդակությամբ»,- Իսրայելյանին է մեջբերում գործակալությունը:

Միքայել Իսրայելյանը ճաշարանատեր է և ձեռնարկատեր, Muse Lifestyle Group ընկերության գործադիր տնօրենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031