
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը:
Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները: Ռուբեն Ռուբինյանը կարևորել է երկու երկրների խորհրդարանների համանուն հանձնաժողովների միջև համագործակցության զարգացումը, հնարավոր փոխայցելությունները, որոնց ընթացքում հնարավոր կլինի քննարկել երկկողմ կապերի սերտացմանն առնչվող հարցեր:
Դեսպանը ևս կարևորել է խորհրդարանների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը, պատրաստակամություն հայտնել աջակցել նոր նախաձեռնությունների իրագործման հարցում:
Կաի Կաարելսոնը նշել է, որ նկատելի են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները:
Անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական հարթակներում երկկողմ փոխգործակցությանը: