Իրինա Շեյկը մետաղյա կորսետով հայտնվել է 7Hollywood հանդեսի շապիկին
Ռուսաստանցի գերմոդել Իրինա Շեյկը նկարահանվել է 7Hollywood նորաձեւության հանդեսի շապիկի համար: Մի շարք լուսանկարներ հրատարակությունը հրապարակել է Instagram-ի պաշտոնական էջում։
Մոդելը փորձել է ֆրանսիացի մոդելագործ Թիերի Մյուգլերի ստեղծած կերպարները, որոնցից երկուսը հայտնվել են ժողովրդականություն վայելող հանդեսի շապիկին: Նրա հագուստներն ընտրում են բազմաթիվ հայտնիներ, մասնավորապես, Քիմ Քարդաշյանը, Լեդի Գագան եւ Բեյոնսեն: Լուսանկարներից մեկում Շեյկը կեցվածք է ընդունել ոսկեգույն մետաղյա կորսետով եւ չոկերով (ավելի վաղ նա այդ կոստյումը հագել էր Glamour Italia-ի մարտ ամսվա համարի համար), մյուսում՝ սեւ թափանցիկ բոդիով՝ փայլուն ներդիրներով զարդարված կախակապերով: