Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com
Դեկտեմբերի 17-ին, ժամը 19:00-ի սահմաններում 49-ամյա Գրիգոր Մելքումյանը իր վարած Nissan XTrail մակնիշի 17 XT 707 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Ֆիոլետովո գյուղի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Լեյլի Մխիթարյանը տեղում մահացել է, ում մարմինը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Լոռու մարզի հրշեջ փրկարարները, իսկ վարորդ Գ. Մելքումյանի ուղևոր՝ 45-ամյա Սիրանույշ Ոսկանյանը փրկարարների ու քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ձորից և օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Վանաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ըստ Գագիկ Շամշյանի՝ մահացածը վարորդի տատիկն է, իսկ վիրավորը՝ նրա կինը։