168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ նշելով, որ Գրիգորյանը ձերբակալվել է խմբի կազմում ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:
«Հասկանում եմ, որ նախարարի տեղակալը վաղուց արդեն քաղաքական, ոչ թե հայեցողական կամ մասնագիտական պատրաստվածություն պահանջող պաշտոն է, այնուամենայնիվ, կառաջարկեի այսուհետ քիչ փորձել Ազգային ժողովին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել: Թող գործադիրն իր աշխատանքն անի, ԱԺ-ն կպատկերացնի՝ ոնց ինքն աշխատի»,- ասաց ԱԺ նախագահը:
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 2-ին՝ կյանքի 63-րդ տարում, ի Տեր ննջեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ սպասավոր, Ս. Երրորդություն եկեղեցու խորհրդակատար արժանապատիվ Տ. Կորյուն ավագ քահանա Մարտիրոսյանը:
Մեր ճշտող հարցին, թե կարո՞ղ ենք ասվածից ենթադրել, որ ներկա բոլոր գործերը, որոնք դատախազության ձեռքի տակով են անցնում, արժանահավատ կերպով, արդարացիորեն չեն ուսումնասիրվում, չեն քննվում, նա պատասխանեց. «Գիտեք, ես հստակ անվստահություն ունեմ Գլխավոր դատախազի նկատմամբ, և այն հիմնված է տարբեր քրեական գործերով: Այսինքն՝ այն գործերի նկատմամբ, որոնց մասով նա կարող է ինչ-որ բանից ելնելով՝ պատվեր ստանալ: Ամեն իրավիճակում փոփոխության ենթարկվող անձնավորություն է. նա ո՞նց կարող է վստահելի լինել որևէ կառավարության համար, որպես անձնավորություն՝ նա անվստահելի երևույթ է»:
Ի հիշատակ Շառլ Ազնավուրի մահվան առաջին տարելիցին՝ հոկտեմբերի 1-ին Փարիզի քաղաքապետարանում կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն, որի ընթացքում «Ազնավուր» հիմնադրամը մեծ արտիստի կիսանդրին հանձնել է Փարիզի քաղաքապետարանին:
Կրեմլը հաստատում է նախօրեին Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ հանդիպման մասին տեղեկությունները: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է ավելի վաղ շրջանառության մեջ հայտնված տեղեկությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպել է ազատազրկման մեջ գտնվող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը, ինչպես սպասվում է, կհետաձգի արտակարգ բյուջեի նախագծի հայտարարումը ԵՄ-ից «կոշտ» սցենարով կամ համաձայնագրով Միացյալ Թագավորության դուրս գալու հարցի շուրջ առկա անորոշությունների պատճառով:
Նուրսուլթանում ձևավորվեց Համահայկական խաղերի նորընտիր կոմիտե, որի նախագահ նշանակվեց գործարար Հայկ Սողոյանը:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն Առողջապահության նախարարությանը խորհուրդ է տալիս բացել և կարդալ այս տարվա հուլիս ամսին Կառավարության առաջարկությամբ պետության և մասնավորի համագործակցության մասին իրենց ընդունած օրենքը, որը լայն հնարավորություն է ստեղծում բուժհիմնարկները ղեկավարելու համար։
ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդել Իրանում գազի արդյունահանման եւ շինարարական նախագծերի վրա:
Այսօր ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե ամերիկյան այցից հետո լարվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի հարաբերությունները, քանի որ Սինանյանը չի կարողանում խոշոր ներդրումներ բերել Հայաստան:
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռությանը, որով առաջարկվում է մասնավորեցման ցանկից հանել «Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը»։
Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նպատակ է դրել կապիտուլացվելու հարկադրել Իրանին, նման քաղաքականությունն անհեռատես է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Կարելի էր մտածել, թե Սահմանադրական դատարանի դեմ գրոհ սկսելու Նիկոլ Փաշինյանի որոշումն էլ գաստրոնոմիկ էր, իսկ ԱԺ-ին էլ այդ կեղտոտ խաղի մեջ ներգրավելը՝ մարդասիրական»:
«Պահանջում ենք արդար քննություն», «Սպային հարվածողը հարվածում է ազգին», «Ձեռքերդ հեռու հայոց սպայից»: Այսպիսի վերտառությամբ պաստառներով այսօր «Այլընտրանք» հ/կ անդամները բողոքի ակցիա էին անցկացնում Քննչական կոմիտեի դիմաց:
Թեհրանը կշարունակի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների կրճատումն այնքան ժամանակ, խանի դեռ չի հասնել «հարկավոր արդյունքին»:
«Մտավախություն պետք է ունենան այն մարդիկ, որոնք իրենց ցանկությունները փորձում են փաթաթել ուրիշի վզին, ուզում են ավելի շատ շահարկումների եղանակով հասնեն ինչ-որ արդյունքի, մենք այդպիսի մտավախություններ չունենք: Մենք ասում ենք, որ իրավական առումով նախագիծը մեզ համար համոզիչ չէ»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է՝ հայկական կողմը Ղազախի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ չի ձեռնարկել։
Հոկտեմբերի 2-ին Հունաստանում աշխատավորների արհմիության գործադուլ 9 անցկացվում ի նշան աշխատանքային օրենսդրության փոփոխության պլանների դեմ բողոքի:
Ստրասբուրգում Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանում եւ Արցախում մարդու իրավունքների պաշտպանների ինստիտուտի մասին՝ ներկայացնելով վերջիններիս գործունեությունը։
Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն աշխարհի՝ արդեն ավարտված առաջնությունում իր գլխավորած թիմը համարում է լավագույնը` գրանցած արդյունքների տեսանկյունից:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ուրախ է հայտնել, որ ամփոփվել են Mastercard վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ անցկացված #անկանխիկմարաթոն ակցիայի 3-րդ` եզրափակիչ փուլի արդյունքները:
Արդյո՞ք վարչապետի հետ նոր հանդիպում ունեցել է Դավիթ Սանասարյանը, և արդյո՞ք հայտնել է Արսեն Թորոսյանի ցուցմունքների մասին՝ մեր հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ չի հանդիպել, բայց մի քանի անդրադարձ կատարեց մինչ այդ եղած հանդիպումներին.
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն մեկ ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. իր պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Սեպտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը հաստատեց 2020թ. բյուջեի նախագիծն ու ուղարկեց ԱԺ: Համաձայն նախագծի՝ 2020թ. տնտեսական աճը կանխատեսվում է 4.9 տոկոս՝ ավելի ցածր, քան նախորդ երեք տարիներին… Պարոնայք, 4.9 տոկոսանոց աճով ինչպե՞ս եք տնտեսությունը 15 անգամ մեծացնելու 2050 թվականին։
Հոկտեմբերի 2-ին խոշոր հրդեհ է բռնկել Թբիլիսիի կենտրոնական երկաթուղային կայարանից ոչ հեռու գտնվող շուկայի տարածքում:
Իրանն ընդհանուր առմամբ համաձայն է Ֆրանսիայի ներկայացրած այն նախագծին, որը կօգներ կարգավորել միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը, բայց ոչ դրա ձեւին:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրան հակացուցված է քայլելը, ինչի համար հնարավոր չի եղել տեղափոխել։ Այդ մասին հայտնվել է Նաիրիի քննչական բաժին:
Երեւանի քաղաքապետարանը «Սանիթեկ» ըկերություննեին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։