ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց Mastercard-ի հետ համատեղ #անկանխիկմարաթոն ակցիայի եզրափակիչ՝ 3-րդ փուլի արդյունքները

ՎՏԲ-Հայաստան Բանկն ուրախ է հայտնել, որ ամփոփվել են Mastercard վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ անցկացված #անկանխիկմարաթոն ակցիայի 3-րդ` եզրափակիչ փուլի արդյունքները:

Մրցանակների հանձնման արարողությանը, որը տեղի ունեցավ Բանկի Գլխամասային գրասենյակում, հրավիրված էին ակցիայի 183 ակտիվ մասնակիցները, ովքեր ակցիայի պայմանների համաձայն http://gifts.vtb.am/  կայքից ինքնուրույն ընտրել էին մրցանակներ: Ընդհանուր առմամբ, ակցիայի 3 փուլերի ընթացքում մրցանակներ են ստացել թվով 270 քարտապան:

Բազմաթիվ մրցանակներից հաճախորդներին հանձնվեցին՝ 8 հատ iPhone X, 7 հատ iPad, 7 հատ Apple Watch, 1 հատ Multi Wellness Fitness Center մարզական ակումբի 1 տարվա անդամակցության քարտ, 30 հատ Canyon Powerbank, 10 հատ Mary Perfume-ի հավաստագիր, Cascade Royal ռեստորանում 2 անձի համար ընթրիքի 15 հավաստագիր, Pandora-ից զարդեր և այլ արժեքավոր նվերներ:

Հիշեցնենք, որ #անկանխիկմարաթոն ակցիան տևել է 3 ամիս` այն մեկնարկել էր 15.06.2019թ. և ընթացել մինչև 15.09.2019թ. ներառյալ:

Նշենք նաև, որ նախորդ տարվա համեմատ գրանցվել է անկանխիկ շրջանառության 30 % աճ: Ինտերնետային միջավայրում նախորդ տարվա համեմատ գրանցվել է 10 % աճ, որն էլ այս տարի կազմում է անկանխիկ գործարքների ընդհանուր շրջանառության ավելի քան 30%-ը: Զբոսաշրջության՝ ժամանցի կազմակերպման ոլորտում իրականացվել է անկանխիկ գործարքների մոտավորապես 15% -ը, 14%` սուպերմարկետներում, իսկ ռեստորաններում և զվարճանքի կենտրոններում` մոտ 10%: Այս բոլոր ցուցանիշները վկայում են հաճախորդների մեծ հետաքրքրվածության, անկանխիկ վճարումների ավելացման և շուկայում պայմանների բարելավման դրական դինամիկայի մասին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես ձգտում է մոտիվացնել իր հաճախորդներին և առաջարկել նրանց ամենաշահավետ ակցիաները, որոնք նպաստում են Հայաստանում անկանխիկ վճարումների աճին:

Մանրամասն տեղեկատվություն ՎՏԲ-Հայաստան Բանկում անցկացվող ակցիաների վերաբերյալ կարող եք ստանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս