
Մահացել է Տ. Կորյուն ավագ քահանա Մարտիրոսյանը

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 2-ին՝ կյանքի 63-րդ տարում, ի Տեր ննջեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ սպասավոր, Ս. Երրորդություն եկեղեցու խորհրդակատար արժանապատիվ Տ. Կորյուն ավագ քահանա Մարտիրոսյանը:
Արժանապատիվ Տեր հայրը երկար տարիներ հոգևոր ծառայություն է մատուցել քաղաքամայր Երևանի եկեղեցիներում, դասավանդել է Գևորգյան հոգևոր ճեմարանում: Հովվական գործունեությանն զուգահեռ՝ Տեր հայրը կազմել և հրատարակել է բազմաթիվ շարականների, ժամերգությունների, ծիսական արարողությունների նոտագրությունները:
Նրա կորուստը մեծ է Արարատյան Հայրապետական թեմի թե՛ հավատացյալների, թե՛ քահանայից դասի համար: Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի ու հավատացյալների անունից ցավակցություն ենք հայտնում Տեր հոր ընտանիքին՝ հայցելով Ս. Հոգու մխիթարությունը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Վաղը՝ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18.00-ին, Էջմիածնի Ս. Շողակաթ վանքում տեղի կունենա հոգեհանգստյան կարգը:
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10.30-ին, կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում կլինի Վերջին Օծման կարգը, այնուհետև՝ հուղարկավորությունը:
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 2-ին՝ կյանքի 63-րդ տարում, ի Տեր ննջեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու…
Gepostet von Qahana.am am Mittwoch, 2. Oktober 2019