Հիվանդանոցում հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 2-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցում հայտնաբերվել է 34-ամյա Ռոման Ղ.-ն, որը սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի և 324 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրան հակացուցված է քայլելը, ինչի համար հնարավոր չի եղել տեղափոխել։ Այդ մասին հայտնվել է Նաիրիի քննչական բաժին: