Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Արցախ ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի նախագահ Ֆրենկ Փալոունին:
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 17:50-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Երևանի շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2018-ին Թուրքիան նախորդ տարվա համեմատ 70%-ով ավել գումար է ծախսել զենք ու ռազմական տեխնիկա գնելու համար: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոունի հետ։
Այսօր հայկական «Ուրարտուի» (նախկինում՝ «Բանանց») սեփականատեր Ջևան Չելոյանցը հանդիպել է լրագրողների հետ և ընթացքում խոսել է ֆուտբոլիստների մարդկային հատկանիշների և որակների մասին:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ Պաշտպանության նախարարի (ՊՆ) հրամանով օրեր առաջ պարգևավճարներ են տրվել ՊՆ վարչությունների ղեկավարների, բաժնի որոշ պետերի, ինչն առաջացրել է ստորին օղակի դժգոհությունը: Միաժամանակ այս նպատակով բյուջեի գումարների մեծ մասը դարձյալ ուղղվել է առաջնագիծ:
Այսօր Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Երևանի ավագանու նիստի օրակարգում քննարկվելու է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին և հռչակավոր գիտնական, Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ»-ի տնօրեն, ծննդով երևանցի Միխայիլ Պիոտրովսկուն Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը:
Առեւտրի ոլորտում երկրների միջեւ սրվող հակասությունները եւ գլոբալ տնտեսության զարգացման դանդաղումը հանգեցրել են այն բանին, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իջեցրել է առեւտրի աճի կանխատեսումները 2019 եւ 2020 թվականների համար:
Եվրասիական տնտեսական միության համաժողովը կանցկացվի ամեն տարի. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը համոզված է, որ համաժողովը ժամանակի ընթացքում երկխոսության կարևոր ու հետաքրքիր հարթակ կդառնա:
«Շատ կարևոր է պահպանել փոխըմբռնումը, երկարաժամկետ գործընկերությունը, մեր բոլոր կողմերի կանխատեսելիությունը, և, որ ամենակարևորն է՝ ընդհանուր շահերը մշտապես գերիշխող կլինեն տարաձայնությունների նկատմամբ»:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը, Արցախում հիմնադրամի գրասենյակի ղեկավար Էդվին Գրիգորյանը և մի խումբ բարերարներ։
Միլանի «Ինտերի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը դադարել է շփվել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին թիմակիցների հետ անգլիական ակումբը լքելուց հետո, հայտնում է The Sun-ը:
El Periódico-ի համար իր հոդվածում Ստամբուլում գործունեություն ծավալող իսպանացի լրագրող Ադրիա Ռոչա Կուտիլերը պատմում է սիրիահայ կոշկակար Նարսես Դեմիրճյանի պատմությունը, ով պատերազմը սկսվելուց մի քանի տարի առաջ թողել էր իր երկիրը Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու համար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1–ին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի հետ:
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի Հայաստան ուղղակի ներդրումներն ավելացել են 2.8 տոկոսով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 1.8 տոկոսով՝ կազմելով 696.3 մլն ԱՄՆ դոլար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթերցեց «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում ընդունված հռչակագիրը:
«Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։
Իտալական Սերիա D-ի «Գրոսետո» ակումբի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Տոմազո Կասալինիին հեռացրել են աշխատանքից 16-ամյա ակտիվիստ Գրետա Թունբերգին վիրավորելու համար: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ պետությունների առաջնորդների, ինչպես նաև Իրանի ու Մոլդովայի նախագահների հետ ծանոթանում է Թումո կենտրոնի գործունեությանը:
Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը մեկ քայլ առաջ է Սինգապուրի համար:
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
ԵԱՏՄ անդամ պետությունները համաձայնության են եկել միասնական ֆինանսական շուկայի կոնցեպտի շուրջ:
ԵԱՏՄ-ն հայտ է ստացել Իսրայելից ազատ առևտրի տնտեսական գոտու ձևավորման շուրջ բանակցություններ անցկացնելու համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ-ում գտնվող մի քանի երկրների ղեկավարների մասնակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է իրավաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի կողմից տարբեր անձանցից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում սեպտեմբերի 30-ին Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է միջոցառում՝ «Արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր են. «գորշ գոտիների» մոռացված մարդիկ» խորագրով: