Երևանում Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանին. Կրեմլը հաստատեց

Կրեմլը հաստատում է նախօրեին Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ հանդիպման  մասին տեղեկությունները: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է ավելի վաղ շրջանառության մեջ հայտնված տեղեկությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպել է ազատազրկման մեջ գտնվող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը:

Տեղեկությունների համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը: Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանին, Պեսկովը պատասխանել է. «Այո»:

Հիշեցնենք, որ նախօրեին 168.am-ը գրել էր նման հանդիպման կայացման մասին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031