Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Պետական գույքի մասնավորեցման մասին օրենքում և մասնավորեցման ցանկից հանել «Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը»։
Սեպտեմբերի 2-ին, ժամը 04.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի և Հերացու փողոցի խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել բետոնե պատնեշին և շրջվել. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ռազմավարական զորավարժության շրջանակում հոկտեմբերի 1-ին 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ:
Ադրբեջանի եւ Իրանի սահմանին հոկտեմբերի 2-ի գիշերը տեղի է ունեցել լուրջ միջադեպ։
Ինչես արդեն տեղեկացրել ենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լոս Անջելեսում վարչապետի հայտարարությանը՝ եկեղեցու և եկեղեցականների վերաբերյալ, նշեց, որ, եթե խոսքը վերաբերում է Հայոց եկեղեցուն, ապա այն ներկայացնում է հայոց ազգը, և նրա զավակները՝ հանձին իրեն, պաշտպանում են եկեղեցին:
Կառավարման համակարգի կայունությունը և հրամանատարական կետերի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են ՀՕՊ ստորաբաժանումների մարզումներ և հրաձգության գործնական պարապմունքներ:
«Ես և իմ խմբակցությունը կարծիք հայտնել է, մենք միասին ենք, տարբեր կարծիքներ չունենք: Իմ կարծիքը, որ ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանին հարգում եմ, հիմա էլ անփոփոխ է, մենք 10 տարի միասին աշխատել ենք: Ինչ վերաբերում է իրավական հարթությունում, թե հետագայում ինչ կլինի, կապրենք՝ կտեսնենք, Աստված ցույց կտա»,- շեշտեց նա:
Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Արտաշատի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները Արտաշատի Օգոստոսի 23 փողոցում գտնվող լճի մոտակայքից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին երկու քաղաքացու:
Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Ռոհանիի հետ քննարկեց Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցված Հայաստան-Իրան գազամուղով Սերժ Սարգսյանի օրոք մեկնարկած «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման մասին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ստորագրել է «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։
Հաշվեքննիչ պալատը հրապարակել է Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից վարկային և դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ ընթացիկ եզրակացություն, որը վերաբերում է 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ իրականացված միջոցառումների ուսումնասիրությունը։
Ցանցում հայտնվել է Դոնբասի հակամարտության կարգավորման խնդրով Շփման եռակողմի խմբի (ՇԵԽ) մասնակիցների կողմից հոկտեմբերի 1-ին ստորագրված «Շտայնմայերի բանաձեւի» ամբողջական տեքստը:
Ամերիկացիների կեսից ավելին դեմ է արտահայտվում նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոնգրեսում դեմոկրատների կողմից ձեռնարկված իմպիչմենթի ընթացակարգին, թեեւ նրանց թիվը, ովքեր այդ տարբերակը ցանկալի են համարում, վերջին մեկ ամսվա ընթացքում աճել է:
«Պետք է նկատենք, որ ԲՀԿ-ն ասում է՝ ոչ թե դեմ կամ կողմ են քվեարկելու, այլ առհասարակ նախընտրում են չմասնակցել քվեարկությանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու ՍԴ-ի վերաբերյալ նախագծի քվեարկությանը:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 10:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 51 շենքի 4-րդ հարկի պատշգամբից քաղաքացին ցանկանում է նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի գործով ակցիա՝ ՔԿ-ի դիմաց (ուղիղ)
«Գետինը մտնես դու, չես ամաչո՞ւմ, կարա՞ս պատասխան տաս էդ բառերիդ համար, դուք եք իրենից ժառանգել շատ բան, մենք չենք կանգնելու այն իշխանության կողքին, որն այսպես է աշխատում: Մենք չենք ուզում մարզպետ ունենալ, որը մեզ թափթփուկ է անվանում»:
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման գրասենյակում բացվեց «Աստվածամոր տուն» հիմնադրամի կողմից կազմակերպված «Դեպի Լույս» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Այն ամփոփում էր աղոթքի թեմայով հիմնադրամի հայտարարած լուսանկարչական մրցույթը։
Մասնավորապես, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները և դրանք օգտագործելով համայնքի և պետության օրինական շահերին հակառակ՝ 2006 թվականին կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք՝ իբր Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող նախկին օդանավակայանի տարածքը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում:
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել պարարվեստի «Նաիրյան» համահայկական մրցանակաբաշխությանը:
Կյանքի 85-րդ տարում երկարատեւ հիվանդությունից հետո Թբիլիսիում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելին:
Առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55.000 դրամից դարձնել 68.000 դրամ
Կարո՞ղ ենք արդյոք ձեռնոց նետել կառավարությանը` զգուշացնելով, որ Դուք հարգում և պաշտպանում եք խոսքի և լրագրության ազատությունը:
«Հայաստանի մշակութային հիմնադրամի» նախագահ Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքում ֆլեշմոբ է սկսել՝ «#Բոյկոտում_եմ_Գրքի_երևանյան_փառատոնը #Դեմ_եմ_անօրինականությանը» հեշթեգով:
Սիրիայում հաջողությամբ փորձարկվել է C-500 «Պրոմեթեւս» հակաօդային պաշտպանության համակարգը:
Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի երեք անդամ կմեկնարկի աշխարհի առաջնությունում:
Աշխարհի մի շարք երկրներում լույս հոկտեմբերի 2-ի գիշերից խափանում է դիտվում Twitter սոցիալական ցանցի աշխատանքում:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավելացնել խմբակցությունների փորձագետների թիվը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: