
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 30.20C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.00C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 16.20C