Մեծ Բրիտանիայի կառավարությունը կկրկնապատկի մուտքի այցագրերի թվաքանակն արտասահմանցի այն գիտնականների համար, որոնք համատեղ հետազոտություններ են անցկացնում, եւ կպարզեցնի դրանց ստացումը՝ նպատակ ունենալով ԵՄ-ից երկրի դուրս գալուց հետո այդ մասնագետներին բերել Միացյալ Թագավորություն:
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է թիմակից Նեյմարի հետ ունեցած հարաբերությունների մասին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածելոլ, որով կոչ է արել է նվիրատվության համար ձեռք բերված նյութական միջոցները ոչ թե անմիջականորեն փոխանցել զորամասերին, այլ, առանց ավելորդ գովազդի և հրապարակային հայտարարությունների, հանձնել ԶՈՒ կենտրոնական պահեստներ` հաստատված ընթացակարգով և կանոնակարգված կերպով բաշխումն իրականացնելու նպատակով։
«Իմաստ չունի ԼՂ հակամարտության կարգավորման հեռուն գնացող քայլեր նախագծել»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի հակամարտող երեք կողմերի ժողովուրդների համար» թեզին և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, ապրիլյան պատերազմին:
Ամերիկացի գրող Ջոաննա Լինդսեյը վախճանվել է ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի նահանգի Նաշուա քաղաքում: Դեկտեմբերի 24-ին այդ մասին հայտնել է The Sun-ը։
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
2019 թվականը չափազանց հագեցած էր հայկական ՏՏ ոլորտի համար՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով, շատ արտասահմանցի հյուրեր, միջազգային մամուլի ուշադրություն և շատ միջոցառումներ, որոնք նպատակ ունեին բացահայտել նոր և հետաքրքիր գաղափարներ Հայաստանից։
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն պատմել է, թե ինչպես է որոշում կայացրել տեղափոխվել իտալական ակումբ:
«Համայնքը ես եմ» 5-րդ ճամբարի մասնակիցներ Էդմոն Նազարյանը և Վիգեն Խաչատրյանը նախաձեռնել են «Ինտերակտիվ համայնքապետարան» համայնքային ծրագիրը, որի նպատակն է՝ ստեղծել ինտերակտիվ կապ ՏԻՄ-ի և բնակիչների միջև։
«Գիտակից մարդիկ, վերնագրից բացի, կարդում են նաև տեքստը և տեսնում, որ հայտարարությունը, որին միացել ենք, նաև ատելության մասին է: Մենք մտահոգություն ենք հայտնում, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորված մնալը նպաստում է այդ ատելության խորանալուն, որովհետև երկու կողմերն էլ դիրքավորվում են և սկսում իրար հետ մարտնչել: Դա բերում է դատական պրոցեսի մեջ ավելորդ, էմոցիոնալ լարվածություն, ինչը ոչ մեկի շահերից չի բխում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Վահե Բեգոյանը, որը Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հայտարարությանը միացած մշակույթի գործիչների շարքում է:
Միջազգայնագետը նշեց, որ դժվարանում է ասել՝ ինչ դինամիկ զարգացման մասին է խոսում ԱԽ քարտուղարը, եթե հաշվի առնենք, որ իշխանափոխությունից հետո առ այսօր որևէ հանդիպում չի եղել վարչապետ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Թրամփի, վարչապետ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Փենսի, պաշտպանության նախարարի և պաշտպանության քարտուղարի, ՀՀ արտաքին գործերի նախարարի և պետքարտուղարի միջև, հանդիպում չի եղել ԱՄՆ-ում այդ պահին գտնվող ՀՀ տրանսպորտի նախարարի և ԱՄՆ տրանսպորտի քարտուղարի միջև:
Ձմեռային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով, դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։
Այսօր ժամը 14:20-ին Մաշտոցի պողոտայից ՀՔԾ բերման է ենթարկվել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը: Մի քանի ժամ անց պարզ դարձավ, որ նա ձերբակալվել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում: Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելու կամ հարկադրելու հատկանիշներով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ամփոփեց 2019 թվականը։ Նա նշեց, որ տարվա ընթացքում մի շարք աշխատանքներ են կատարել, եղել են ցուցահանդեսներ, կազմակերպվել են անվճար արվեստաբանական դասախոսություններ՝ երեկոյան ժամերին, հանդիպումներ մշակութային անվանի գործիչների հետ, բարձրացվել է միության աշխատողների աշխատավարձը, միության անդամներին անվճար հատկացրել են արվեստանոցային սենյակներ, ներվել է միության անդամների կողմից անդամավճարների պարտքը։
Հանրային տրանսպորտի բարեփոխման հարցը, իհարկե, ամենաառաջնահերթ խնդիրներից մեկն է մեր քաղաքում, իսկ այս պահին՝ աղբահանության հարցի սկզբունքային լուծումից հետո, թերևս ամենաառաջնահերթը: Մենք չենք զլանում վերահաստատել այն գնահատականները, որոնք տվել ենք հարցի վերաբերյալ նախորդ տարիներին:
Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու և ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում:
«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանի հետ 168.am-ը զրուցել է հեռուստաընկերության սեփականատիրոջ՝ Արմեն Թավադյանի ձերբակալության ու նրա շուրջ կատարվող իրադարձությունների մասին:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 92 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է. բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:
ՀՀ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ստացված գրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ձեռնարկված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզում գործող՝ ավտոմոբիլային բենզինի (ԱԻ-92 K5) և դիզելային վառելիքի (ԴՎ-Ա K5) մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունում իրականացված չափումների միասնականության վերաբերյալ ստուգման շրջանակներում հարուցված վարչական գործի քննության ընթացքում այդ ընկերության տնօրենը ներկայացրել է ստուգաչափման 2015թ-ից մինչև 2017թ․ուժի մեջ լինելու թվագրմամբ վկայականների պատճեններ։
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է անչափահաս աղջկանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին:
ԱԺ « Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը, ով ազատ գործակալի կարգավիճակում է, մոտ է «Միլան» վերադառնալուն:
Հանրային խորհրդի անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ Լարիսա Ալավերդյանը ս.թ. դեկտեմբերի 23-ին դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի (ՀԽ անդամի) լիազորությունների դադարման վերաբերյալ:
Դեկտեմբերի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը հոդված էր հրապարակել՝ «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել» վերնագրով, որտեղ ներկայացրել էր ոչ թե վերացական փաստեր, ենթադրություններ կամ դատողություններ, այլ ՀՀ պետական ռեգիստրի կայքից ներբեռնված կոնկրետ փաստաթուղթ:
«Ռոբերտ Քոչարյանի ջանքերի արդունքում է ընդունվել «Քաղաքացիական ծառայության» մասին օրենքը և կայացել համակարգը։ Նա այդ համակարգի կայացման ջատագովն էր։ Մինչև Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ավարտը երբեք, որևէ միջամտություն իր ու Բաղրամյան 26-ի կողմից չի եղել, նա երբեք ինձ նման հարցերով չի դիմել։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նրա ժամանակ եղել են առաջարկներ՝ հաշվի առնելու, ուշադիր լինելու այս կամ այն անձի մասնակցությանն այս կամ այն մրցույթներին»,- ասաց Մանվել Բադալյանը։
Նախ շնորհակալ եմ օրվա ընթացքում ձեր ցուցաբերած աջակցության համար: Իմ նկատմամբ ձեր վստահությունը և սրտացավությունը առավելագույնն է, որ հնարավոր է ձեռք բերել կյանքում:
Գրեթե բացարձակ ճշմարտություն է այն պնդումը, որ Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացը հայ իրականության համար ունի գերկարևոր, հաճախ նաև՝ առաջնային կարգավորման նշանակություն, և պատահական չեն այն մոտեցումները, որ ՀՀ-ում իշխանութունների երկարատևության և հաստատուն քաղաքականություն իրականացնելու համար Արցախի հարցի լուծումն ունի անմիջական ազդեցություն։
Sportingintelligence-ը հրապարակել է մարզական թիմերի վարկանիշային աղյուսակը՝ խաղացողների աշխատավարձերի առումով:
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և PicsArt ընկերությունը համատեղ ջանքերով հիմնում են արհեստական բանականության (AI) հետազոտական լաբորատորիա, որն աշխատատեղեր կստեղծի դասախոսների և ուսանողների համար, որոնք կիրականացնեն նորարարական հետազոտություններ մեքենայական ուսուցման և համակարգչային տեսլականի (computer vision) ոլորտներում: