Բաժիններ՝

Մահացել է ամերիկացի գրող Ջոաննա Լինդսեյը

Ամերիկացի գրող Ջոաննա Լինդսեյը վախճանվել է ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի նահանգի Նաշուա քաղաքում: Դեկտեմբերի 24-ին այդ մասին հայտնել է The Sun-ը։

Մահվանից առաջ Լինդսեյը պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ: Նա 67 տարեկան էր: Նշվում է, որ գրողը մահացել է հոկտեմբերի վերջին, սակայն նրա ընտանիքն այդ մասին պատմել է միայն այժմ:

Ջոաննա Լինդսեյը հայտնի է որպես պատմական սիրավեպերի հեղինակ: Նրա գրչին են պատկանում վիկինգների մասին «Ասք Հաարդրադ գերդաստանի մասին» մատենաշարը, Միջնադարի մասին երկերգությունը, «Լու Սան Թեր» ֆանտաստիկ եռերգությունը եւ բազմաթիվ այլ գրքեր: Նա 60 միլիոն օրինակից ավելի գրքեր է վաճառել ամբողջ աշխարհում, նրա բոլոր գրքերը եղել են ըստ New York Times-ի վարկածի բեսթսելլերների թոփում, շատերն՝ առաջին տեղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս