«Ես ցնցվեցի այն պատմություններից, թե ուզում եմ նրա տեղը զբաղեցնել». Մբապեն՝ Նեյմարի մասին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է թիմակից Նեյմարի հետ ունեցած հարաբերությունների մասին:
«Երբ ես միացա ՊՍԺ-ին, ոչ մի քննարկում չկար: Նա սուպերաստղ էր, որին ես մի փոքր օգնեցի: Նա վնասվածք է ստանում, բաց է թողնում Աշխարհի գավաթը, և ես նրան հաղթում եմ: Եվ հետո պատմություններ են սկսում հայտնվել մեր ենթադրյալ մրցակցության, նրա տեղը զբաղեցնելու՝ իմ ցանկության մասին:
Ես ցնցվեցի, երբ լսեցի այս ամենը: Երբ ես վերադարձա Camp de Loges (ՊՍԺ-ի բազա) 2018-ի օգոստոսին, առաջին բանը, որ ես արեցի, այն էր, որ գտա Նեյմարին և ասացի, որ նա բաց է թողել Աշխարհի գավաթը, բայց շատ բաներ գնում են դեպի լավը։ Ես ասացի, որ ես եմ այս տարի մասնակցելու «Ոսկե գնդակին», քանի որ նա մրցավազքի մեջ չէ, բայց հավաստիացնում եմ, որ չեմ ցանկանում նրա տեղը զբաղեցնել: Ասացի՝ ես միշտ այնտեղ եմ, որպեսզի օգնեմ քեզ»,- ասել է Մբապեն:
Նեյմարը ևս խոսել է Մբապեի հետ հարաբերությունների մասին։
«Մենք ընկերներ ենք և միշտ օգնում ենք միմյանց դաշտում՝ շարունակելով հաղթել և միշտ գոլեր խփել: Նա մի տղա է, որն իրոք առանձնահատուկ բան ունի իր մեջ: Մեր միջև մրցակցություն չկա: Մեր հարաբերությունները հիմնված են բարեկամության և գործընկերության վրա»,- ասել է Նեյմարը:
Սիրարփի Աղաբաբյան