 
                        Իջևան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի
 
                                    Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 92 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է. բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Վլադիմիր Ի.-ի (ծնված 1969 թ.) բնակարանի դուռը և խոհանոցում հայտնաբերել վերջինիս դին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        