Բաժիններ՝

Հայերի պատասխանը Ցուկերբերգին և 2019-ի այլ հետաքրքիր ստարտափները

2019 թվականը չափազանց հագեցած էր հայկական ՏՏ ոլորտի համար՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով, շատ արտասահմանցի հյուրեր, միջազգային մամուլի ուշադրություն և շատ միջոցառումներ, որոնք նպատակ ունեին բացահայտել նոր և հետաքրքիր գաղափարներ Հայաստանից։

168.am-ն առանձնացրել է 2019 թվականի ամենահետաքրքիր և օգտակար ստարտափներից մի քանիսը։

Հայ ձեռնարկատերերի պատասխանը Ցուկերբերգին

Մարկ Ցուկերբերգը, որը մշակում և կատարելագործում է խելացի տան գաղափարը, պատմել էր, որ իր կնոջ համար ստեղծել է լուսային զարթուցիչ, որը ոչ թե ձայնով է արթնացնում, այլ լույս է արձակում, որը հուշում է արթնանալու մասին։ Ըստ Ցուկերբերգի, այս զարթուցիչն օգնել է իր կնոջը, ով գիշերներն արթնանում էր երեխային խնամելու համար։

Ցուկերբերգը ձեռնարկատերերին կոչ է արել իրագործել իր գաղափարը, իսկ հայկական կողմն արձագանքել է։

Zucklight-ը sleep box է` անլար լիցքավորիչով և օդի որակի կառավարման առանձնահատկություններով: Դա հիշեցնում է արթնանալու ժամանակի մասին՝ գիշերվա որոշակի ժամանակահատվածում որոշակի գույնի թույլ լույս արտանետելով: Այն կառուցվել է Մարկ Ցուկերբերգի հայեցակարգի շուրջ:

Հավելվածը թույլ է տալիս ղեկավարել Zucklight-ի ժամանակացույցը, գույնի և պայծառության մակարդակը։

 10Web. Պատրաստել վեբ կայքեր՝ ավտոմատացված եղանակով

Հայկական 10Web ընկերությունը ներկայացրել է 10WebX նախագիծը, որը թույլ է տալիս պատրաստել վեբ կայքեր ավտոմատացված եղանակով՝ մեքենայական ուսուցման և արհեստական ինտելեկտի միջոցով:

10Web ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Արտավազդ Մինասյանի, Սերգեյ Մարկոսյանի և Արմեն Սաղաթելյանի կողմից։ 10Web-ը բոլորը մեկում WordPress վեբ կայքեր պատրաստելու պլատֆորմ է։ Այն ապահովում է WordPress վեբ կայքի համար անհրաժեշտ բոլոր 10 կոմպոնենտները՝ Hosting, Page builder, Templates, Plugins, Backup, Security, Seo, Optimization, Analytics և, իհարկե, Customer Care:

10Web-ը նախատեսված է ոչ միայն վեբ դևելոփերների, այլև ավելի լայն խմբերի  համար, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են վեբ կայք ունենալ։ Մեր հաճախորդներն ամբողջ աշխարհից են։ 10Web-ը նաև հանդիսանում է Google-ի տեխնոլոգիական գործընկեր, և մեր ամբողջ պլատֆորմը կառուցված է Google Cloud-ի հենքի վրա»,- 168.amի հետ զրույցում նշել է 10WebX նախագծի ղեկավար Տիգրան Նազարյանը:

10WebX-ը ստեղծում է ցանկալի տեսքով WordPress վեբ կայք, որն անմիջապես տեղակայված է լինում Google Cloud-ի վրա։ Օգտագործողը մուտքագրում է մի կայքի հասցե, որի նման դիզայն ուզում է ստանալ։ Հետո ծրագիրը, որը բաղկացած է մի քանի հաջորդական փուլերից, վերլուծում է մուտքագրված կայքի պարունակությունը, էլեմենտների փոխադարձ դիրքերը և դասավորվածությունը, գույները, ոճը և ստեղծում նմանատիպ ֆունկցիոնալությամբ և ոճով հիմնական էջ ունեցող վեբ կայք։

WordPress-ն աշխարհում ամենատարածված վեբ կայքեր պատրաստելու ծրագրային ապահովումն է։ Միևնույն ժամանակ՝ բարդ է տեխնիկապես ոչ ուժեղ մարդկանց համար WordPress-ով վեբ կայքեր կառուցել, հոսթինգ ապահովել և վեբ կայքը կառավարել։  10Web-ը լուծում է այս բոլոր խնդիրները՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ գործիքները։ Այն նախատեսված է բոլորի համար։ Իսկ 10WebX-ը կարող են օգտագործել ոչ միայն վեբ դևելոփերները, դիզայներները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր պրոֆեսիոնալ չեն, սակայն ուզում են վեբ կայք ունենալ։ Այն հարմար գործիք է նաև ֆրիլանսերների ձեռքում՝ կայքերի պատրաստումն էապես արագացնելու համար։

 Petto. շփում բույսերի հետ

Արհեստական բանականությամբ աշխատող այս համակարգը ոչ միայն ցույց է տալիս, թե ինչի կարիք կամ պակաս ունի բույսը, այլև ապահովում է հաղորդակցություն բույսի և մարդու միջև: Այժմ կան շատ սարքավորումներ, որոնք թույլ են տալիս իմանալ բույսի վիճակի մասին հավելվածների միջոցով: Հայկական համակարգը տարբերվում է նրանով, որ չի տալիս պարզապես տվյալներ, այլ շեշտը դնում է հենց շփման վրա:

Մարդու և բույսի միջև շփումն իրականանալու է հավելվածի միջոցով: Համակարգն ուղարկելու է տվյալներ, իսկ օգտատերը ստանալու է դրանք հաղորդագրության միջոցով և ուղարկելու է պատասխան:

Համակարգն աշխատելու է սենսորների միջոցով:

Flightyմանրամասն տեղեկատվություն թռիչքների և ուշացումների մասին

Flighty հավելվածը թողարկումից անմիջապես հետո բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց և գրանցեց տպավորիչ արդյունքներ: Հավելվածի համահիմնադիրը և գրաֆիկ դիզայները 19-ամյա Արմեն Պետրոսյանն է, ով, չնայած երիտասարդ տարիքին, արդեն մի քանի տարի աշխատում է ՏՏ ոլորտի հաջողակ նախագծերում:

Flighty հավելվածի վրա աշխատել է 5 հոգանոց թիմ: Թիմի անդամներից միայն Արմեն Պետրոսյանն է հայ: Թիմի մյուս անդամները ներկայացնում են ԱՄՆ Տեխաս նահանգը, Գերմանիան և Բարսելոնան:

Flighty-ն տրամադրում է թռիչքների ուշացումների, տերմինալների, gate-երի աշխատանքի ու փոփոխությունների վերաբերյալ ինֆորմացիա: Կատարում է նաև ռադարի դեր: Թռիչքի ընթացքում հնարավոր է քարտեզի վրա տեսնել ձեր ինքնաթիռի գտնվելու վայրը: Նույնիսկ թույլ է տալիս դիտել նախատեսված և ինքնաթիռի թռիչքի երթուղիները, քանի որ երբեմն գրանցված երթուղուց ինքնաթիռը կարող է շեղվել եղանակային ու այլ պատճառներով:

Շուկայում առկա մի շարք Flight tracker-ի նկատմամբ ունի հիմնական 3 առավելություն․

1. Ձեր նախատեսված թռիչքից 25 ժամ առաջ սկսում է ծանուցումներ տալ և հնարավորություն է տալիս քարտեզի վրա դիտել ձեր ինքնաթիռի գտնվելու վայրը, որով դուք պետք է կատարեք ձեր թռիչքը:

2. Ինքնաթիռի թռիչքի մասին դետալացված ինֆորմացիա՝ gate-երի, տերմինալների փոփոխություն, ծանուցումներ նախատեսվող փոփոխությունների կամ արդեն գրանցված տվյալների մասին: Ինչպես նաև ծանուցում՝ տոմսի օնլայն գրանցման բացման դեպքում:

3. Ամենակարևորը, որ հավելվածը տրամադրում է տեղեկություն թռիչքների ուշացման մասին անգամ ավելի շուտ, քան այդ մասին կհայտնի օդանավակայանը

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս